Բոլիվիայի իշխանությունները մարդահամարի անցկացման նախօրեին պարետային ժամ են սահմանել: Տեղի ժամանակով կեսգիշերից (Երևանի ժամանակով` ժամը 08:00) երկրի բոլոր ճանապարհները կփակվեն մասնավոր տրանսպորտային միջոցների համար: Քաղաքացիներին հանձնարարված է նստել տանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սա վերջին 11 տարվա ընթացքում բնակչության առաջին համընդհանուր մարդահամարն է հարավամերիկյան այս երկրում:
Վիճակագրական ծառայությունների գնահատականներով՝ այդ ընթացքում երկրի բնակչության թիվն ավելացել է 8-11 միլիոնով:








































