Իտալացի մասնագետ Ռոբերտո դի Մատեոն ազատվել է լոնդոնյան «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Այս որոշումն ակումբի ղեկավարությունը կայացրել է՝ հաշվի առնելով «Չելսի»-ի ոչ այնքան հաջող ելույթները թեʹ առաջնությունում, թեʹ Չեմպիոնների Լիգայում: Իսկ ահա երեկ «Չելսի»-ն խոշոր՝ 0:3 հաշվով պարտություն կրեց «Յուվենթուս»-ի կողմից:




































