«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե լոնդոնյան ակումբին չհաջողվի դուրս գալ Չեմպիոնների Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ: Այդ մասին է հայտնել Daily Mail-ը:
«Յուվենթուս»-ի դեմ կայացած հանդիպմանը պարտություն կրելուց հետո «կապտագույններ»-ն իրենց խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը և մրցաշարի խմբային փուլի եզրափակիչ տուրից առաջ 2 միավորով զիջում են թուրինցիներին:
Դի Մատեոյի հեռացման դեպքում «Չելսի»-ն նախատեսում է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել Ավրահամ Գրանտին, ով արդեն աշխատել է թիմի հետ 2007/08 թվականների մրցաշրջանում:







































