Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Թուրքի հետ ամուսնացած հայաստանցի կինը հանուն թուրքական անձնագրի «յուրացրել» է հայ մարմնավաճառի երեխային

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր Ռուզաննա Յըլդըզի գործով անցկացվեց դատաքննության նախապատրաստական մասը:

Թարգմանչի ծառայություններ այս գործով հարկավոր չեղան: Ռուզաննան հայուհի է, տիրապետում է հայերենին, ավելին՝ նա ՀՀ քաղաքացի է: Սակայն ազգությամբ թուրք ամուսին ունի:

Ռուզաննայի երեխաներն արդեն չափահաս են՝ 25 և 23 տարեկան:

Ամբաստանյալի տեղում նստած 46-ամյա Ռուզաննա Յըլդըզին նայելով՝ չէիր ասի, թե նա երկուսուկես տարի գտնվել է հետախուզման մեջ:

2011 թվականի դեկտեմբերի 15-ի դատական նիստին նա չէր ներկայացել, նրա գտնվելու վայրը անհայտ էր եղել, և դատարանի որոշմամբ նրա գործի վարույթը կասեցվել էր, իսկ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ռուզաննա Յըլդըզի՝ քննությունից թաքնվելու և խուսափելու վարքագիծն է եղել պատճառը, որ ներկայումս նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն է:

2014 թվականի հունիսի 10-ին ոստիկանությունից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գրություն է ստացվել, որ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ռուզաննա Յըլդըզը:

Համեստ արտաքինով, արտասվելու հակում ունեցող Ռուզաննան թրաֆիքինգի կամ նմանատիպ այլ հանցագործության համար չի մեղադրվում:

Նրան մեղսագրված է հետևյալը:

Ռուզաննա Յըլդըզը համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող ու մարմնավաճառությամբ զբաղվող՝ ՀՀ քաղաքացի Լիանա Պ.-ի հետ՝ վերջինիս ու նրա անհայտ հաճախորդի սեռական հարաբերության արդյունքում 2008 թվականի օգոստոսի 11-ին ծնված աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ:

Որոշել են. քանի դեռ Լիանան չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր՝ նրա երեխային Ռուզաննա Յըլդըզը կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու ընտանիքի հետ:

2009 թվականի հուլիսի 11-ին Լիանան երեխայի հետ մեկնել է Թուրքիա՝ երեխային Ռուզաննայի մոտ թողնելու նպատակով:

Բայց տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա ժամանակահատվածում չեն կարողանում երեխայի համար ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր, օգոստոսի 20-ին Լիանան ու իր դուստրը վերադարձել են Հայաստան:

2010 թվականի հունվարի 16-ին Լիանան երեխայի հետ դարձյալ մեկնել է Թուրքիա, իսկ փետրվարի 13-ին արդեն Հայաստան է վերադարձել միայնակ:

Ռուզաննան ու իր ամուսին Մեվլուդ Յըլդըզը երեխային ներկայացրել են Թուրքիայի Քոնիա քաղաքի ՔԿԱԳ բաժին՝ որպես իրենց դստեր, ու խնդրել են տրամադրել նրա ծննդյան վկայականը՝ Մելեկ անունով:

Ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուրքիայի քաղաքացու անձնագիր, որից հետո Ռուզաննան ու Մելեկը այդ անձնագրով երեք անգամ մուտք ու ելք են արել Թուրքիայից Հայաստան: Վերջին՝ չորրորդ անգամ նրանք ՀՀ մուտք են գործել 2011թվականի հունիսի 21-ին:

Ռուզաննա Յըլդըզը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին և 38-329 հոդվածի 1-ին մասերով:

Այսօրվա դատական նիստին բացի Ռուզաննայի հարազատներից ներկայացել էր նաև երեխայի իսկական մայր Լիանան՝ արտասվաթոր վիճակում, ինչպես նաև Ռուզաննայի հարևանուհին դստեր հետ, ովքեր Ռուզաննային բնութագրեցին բացառապես դրականորեն, նշեցին, որ նա երեխային ու նրա մորը միմիայն լավություն է արել, երեխայի համար էլ կեղծ տվյալներով անձնագիր է հանել Թուրքիայում, որովհետև երեխայի ծննդյան վկայականը նրա իսկական մայրը պատռել էր:

Այսօրվա դատական նիստը չկայացավ, քանի որ Ռուզաննայի շահերի պաշտպանը չներկայացավ:

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում