Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱԺ արտահերթ նիստի գումարումը օրենքի հրամայական պահանջ է. Լևոն Տեր-Պետրոսյան

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ նախաձեռնության վերաբերյալ:

«Սույն հրապարակման առիթը Հանրապետական իմաստակների այն լկտի սպառնալիքն է, թե իբր քվորումի բացակայության հիմունքով իրենք պատրաստվում են խափանել այսօրվա ԱԺ արտահերթ նիստի կայացումը։ Մինչ այս սպառնալիքի ըստ էության գնահատումը, սակայն, պարզենք, թե արդյոք որևէ մեկը կարո՞ղ է, ավելի ճիշտ, իրավունք ունի՞ խափանել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով հրավիրված արտահերթ նիստի գումարումը։ Իրավագիտության տեսակետից պատասխանը միանշանակ «ո՛չ» է, քանի որ դա օրենքի հրամայական պահանջ է՝ ամրագրված ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդածում. «Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային Ժողովի նախագահը՝ Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ։ Սահմանադրական այս դրույթը բառացիորեն նույնությամբ կրկնված է նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ-օրենքի 41-րդ հոդվածում։

Դրույթը, հետևաբար, հրամայական է այնու, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը ոչ մի, այդ թվում՝ քվորումի բացակայության հիմունքով չի կարող չգումարվել։ Իսկ դա նշանակում է, որ Ազգային Ժողովի նախագահը պարտավոր է ոչ միայն այդ նիստը գումարել, այլև անհրաժեշտ քվորում ապահովել՝ առաջնորդվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով, որի համաձայն՝ «Պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային Ժողովի նիստերին»։

Այլապես Սահմանադրությամբ խորհրդարանական փոքրամասնությանը տրված այդ իրավունքն ամբողջովին կորցնում է իր իմաստը՝ վերածվելով լիակատար դատարկաբանության։ Եթե Սահմանադրությամբ վերապահված որևէ իրավունք անհնար է ինչ-որ պատճառով իրացնել, ապա այն դառնում է միանգամայն ավելորդ, ինչն անհարիր է սահմանադրականության էությանը։ Տվյալ պարագայում խնդրո առարկա իրավունքի առկայության ողջ իմաստը հենց այն է, որպեսզի, դրանից օգտվելով՝ խրհրդարանական փոքրամասնությունը գոնե հնարավորություն ունենա որևէ հարցի վերաբերյալ հասարակությանը ներկայացնել իր տեսակետը։

Այնպես որ, Հանրապետականները կամ իշխող կոալիցիան, ուզեն թե չուզեն, միևնույն է, պարտավոր են մասնակցել արտահերթ նիստին, և իրենց վերաբերմունքն արտահայտել ոչ թե քվորումի բացակայության, այլ քննարկման արդյունքում կայանալիք քվեարկության միջոցով։ Իսկ եթե, հակառակ Սահմանադրության և բանականության թելադրանքին, առաջնորդվելով «խելագարության կանխավարկածով», նրանք այնուամենայնիվ ընտրեն արտահերթ նիստի տապալման ճանապարհը, ապա դա այլ բան, քան ամբարտավանության, գավառական «զոռբայության» կամ լիակատար իրավական տգիտության արտահայտություն չի կարելի անվանել։

Նկատի ունենալով վարչախմբի ու նրա կամակատարների անսահման արատավորությունը, անշուշտ, չի կարելի բացառել, որ նրանք կընտրեն հենց այդ ճանապարհը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վհատվի և հրաժարվի իր սահմանադրական իրավունքի իրացման մտադրությունից։ Արտահերթ նիստի չկայացման պարագայում նա անմիջապես պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ խնդրի սահմանադրականության անհապաղ քննության պահանջով։ Կարող են առարկել, թե Սահմանադրական դատարանն, իր սովորության համաձայն, կրկին կարդարացնի վարչախմբի հերթական օրինազանցությունը։ Ոչինչ, դա էլ է արդյունք. թող այդպես վարվի ու մեկ անգամ ևս թող վարկաբեկվի, թեև դժվար է պատկերացնել՝ ավելի վարկաբեկվել հնարավո՞ր է արդյոք։

Բացի իրավականից, հարցն ունի նաև կարևոր քաղաքական բաղադրիչ։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ նախաձեռնությունը ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում։ Իհարկե, սխալ է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր սա եզակի երևույթ է վերջին տասնհինգ տարիների ընթացքում։ Նախադեպեր իրականում եղել են, բայց բոլորն էլ, ցավոք, տապալվել են կա՛մ այդ նույն չարաբաստիկ քվորումի բացակայության պատճառով, կա՛մ էլ Սահմանադրական դատարանի օրհնությամբ։ Ընդդիմությունն այս անգամ իրավունք չունի նման բան թույլ տալու, և օրինականության շրջանակում պետք է անի ամեն ինչ՝ իր նպատակին հասնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում