Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Վատ լուրեր Սոչիից

Հունիսի 23-ին Սոչիում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են Եվրասիական միության հարցերը: Նույն օրը Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հույս ունի Հայաստանի անդամակցության մասով Սոչիից լավ լուրեր ստանալ:

Լուրեր ստացվեցին, սակայն, մեղմ ասած, դժվար է այդ լուրերը լավ որակել՝ չնայած պետք է հասկանալ, թե ում համար՝ լավ: Համենայնդեպս, ստացված լուրերը ամենևին էլ լավը չէին Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացիների համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելուց հետո պետք է բանակցություն սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ՝ փոխհատուցման համար: Այսինքն՝ Հայաստանը, ըստ Շուվալովի, պետք է փոխհատուցի մաքսատուրքերի բարձրացումը, որ լինելու է Եվրասիական միությանն անդամակցելուց հետո: Այսինքն՝ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցելով՝ պարտավորվել է իջեցնել մաքսատուրքերը, իսկ հիմա Եվրասիական միությանն անդամակցելով՝ բարձրացնելու է, քանի որ Եվրասիական միությունում երրորդ երկրների հետ մաքսատուրքերը բավական բարձր են: Արդյունքում Հայաստանում թանկանալու են ապրանքները:

Սակայն պարզվում է, որ ոչ միայն ապրանքներն են թանկանալու, այլև Հայաստանը դեռ մի բան էլ պետք է փոխհատուցի այն երկրներին, որտեղից այդ ապրանքները ներկրվում են: Իհարկե, հայտարարվել է, որ Եվրասիական միությանն անդամակցելու հարցում մոտ 800 ապրանքատեսակների հարցով բանակցվում է Հայաստանի համար դրանց մաքսատուրքերը նույնը թողնելու համար, սակայն այս հարցում, այնուամենայնիվ, որևէ առաջընթաց հայտնի չէ:

Ըստ էության ստացվում է, որ Եվրասիական միությանն անդամակցելով՝ Հայաստանը հայտնվելու է, այսպես ասած, երկու կրակի արանքում. մի կողմից՝ բարձր մաքսատուրքեր և թանկացում, որի համար վճարելու են Հայաստանի քաղաքացիները, մյուս կողմից՝ փոխհատուցում երրորդ երկրներին, որի համար, ըստ էության, կրկին Հայաստանի քաղաքացիներն են վճարելու: Այսինքն՝ ռուսական կայսրության ծայրամասային գաղութի վերածվելու համար Հայաստանը ստիպված է լինելու վճարել և այն էլ՝ կրկնակի: Եվ սա զուտ կոմերցիոն, այսպես ասած, տնտեսական վճարն է, որովհետև քաղաքական և անվտանգության տեսանկյունից Հայաստանը վճարելու է շատ ավելի թանկ գին:

Միակ հույսն այն է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը կարող է շարունակել ձգձգվել, թեև Շուվալովը հայտարարել է, որ հուլիսի 1-ին պետք է անդամակցության պայմանագիրը Հայաստանի համար պատրաստված լինի: Մինչ այդ, սակայն, Հովիկ Աբրահամյանն էր ասել, թե մինչև հուլիսի 3-ը չի ստորագրվի անդամակցության պայմանագիր և պետք է ստորագրվի հուլիսի 3-ին; Սակայն Հովիկ Աբրահամյանն ինչ գիտի: Ինչպես Ռուսաստանը կորոշի, երբ կորոշի՝ այդպես էլ կանեն: Եվ հույս կա կամ պետք է հուսալ, որ Ռուսաստանը շուտ չի որոշի, և Մոսկվայի համար ներկայումս Հայաստանի անդամակցությունը դեռևս ցանկալի չէ, քանի որ առայժմ խնդիրներ կան այլ անդամների՝ Բելառուսի ու Ղազախստանի հետ կապված, ինչպես նաև Ադրբեջանի, որի նախագահի հետ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել հենց հունիսի 23-ին, այսինքն՝ երբ Սոչիում տնտեսական նիստն էր, Երևանում Լավրովը հույսեր էր հայտնում այնտեղից լավ լուրեր ստանալու կապակցությամբ:

Ոչ լավ լուր, սակայն թույլ մխիթարություն է, որ Ռուսաստանը իր համար առավել կարևոր խաղացողների հետ դեռ խնդիրներ ունի լուծելու և Հայաստանի հարցում վերջակետ դնել չի շտապում: Թեև կարծես թե Հայաստանում էլ ոչ ոք չի շտապում օգտվել գոնե այդ հնարավորությունից:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում