ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստացել է առաջիկա օրերին զբաղվել Գազայի հատվածի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորմամբ, որի շուրջ, ակնկալվում էր, համաձայնության ձեռք կբերվի երեքշաբթի, սակայն այդպես էլ դա տեղի չունեցավ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Քլինթոնը մերձավորարևելյան շրջագայություն է սկսել, որը կոչված է վերջ դնելու իսրայելական ուժերի և պաղեստինցի գրոհայինների մեկ շաբաթ շարունակվող առճակատմանը:
«Առաջիկա օրերին ԱՄՆ-ն մեր գործընկերների հետ կաշխատի այստեղ՝ Իսրայելում և ամբողջ տարածաշրջանում՝ գտնելու այնպիսի որոշում, որը կբարձրացնի իսրայելցիների անվտանգությունը, կբարելավի Գազայի բնակչության կենսապայմանները և կմոտեցնի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար համապարփակ խաղաղությունը»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Երեկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ հրադադարը ուժի մեջ կմտնի արդեն չորեքշաբթի գիշերը, սակայն այնուհետև խոստովանել էին, որ մյուս տարաձայնություների հաղթահարման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:
Քլինթոնի հետ մամլո ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկնել է, որ շահագրգռված է Գազայի հատվածում խնդիրների երկրաժամետ լուծման հարցում: Նա նշել է, որ իրենք նախընտրում են հարցի կարգավորման դիվանագիտական մեթոդնը, սակայն ակնարկել է, որ Իսրայելն անհրաժեշտության դեպքում կընդլայնի ներկայիս ռազմական օպերացիան՝ իր ժողովրդին պաշտպանելու համար:
Իսրայելում հանդիպումների ավարտից հետո Քլինթոնը բանակցություններ կանցկացնի Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ և կհանդիպի Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի հետ, որն իր վրա է վերցրել այս հակամարտությունում գլխավոր միջնորդի առաքելությունը:










































