Լոս Անջելեսում «Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացած ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան և հողին կհանձնվի Երևանի պանթեոնում:
Լուրը չհաջողվեց հաստատել ո’չ Երևանի քաղաքապետարանի, ո’չ ՀՀ Մշակույթի նախարարության պատասխանատուների կողմից:








































