Sunday, 07 06 2026
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ

Թոխմախի Մհեր` «Բիշարյանի սանձերը քաշեք, թույլ մի տվեք իմ հետ մտնի բառախաղի մեջ». մամուլ

«Հրապարակ»-ը զրուցել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ:

– Ռոբերտ Քոչարյանը մեծամասնական ցուցակով ընտրվածներին ֆեոդալ է անվանել: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք դրանց մեջ, ի՞նչ կասեիք այդ առիթով:

– Էս դեպքում ճիշտ չի ասել ֆեոդալ: Քոչարյանին շատ հարգում եմ, բայց… ես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եմ և չեմ էլ ուզենա, որ ինձ համամասնական ցուցակում ընդգրկեն: Համամասնական ցուցակում կարող է լինել մարդ, որին ոչ ոք չի ճանաչում: Եթե նա մեծամասնականով առաջադրվի` ձայն չի տանի, իսկ ինձ համար նշանակություն չունի, թե ես որ համայնքում եմ առաջադրվում, որովհետև ես ճանաչում ունեմ, համոզված եմ, որ մեծամասնությունն ինձ հարգում է, և ես կընտրվեմ: Իսկ ինչո՞ւ են մտածում, որ եթե մարդն ուժեղ է, հարգված է, ուրեմն ինքը ֆեոդալ է: Եկեք Էրեբունի համայնքում հարցում արեք, եղե՞լ է մի պահ, որ Մհերն իրեն ֆեոդալի պես պահի: Ես ընդամենը ժողովրդի հետ նորմալ հարաբերություն ունեմ, մեր ժողովուրդը ման է գալիս մարդու, որը կարող է իրա մատից փուշ հանի: Ինձ ժողովուրդն ընդունել է Էդ մարդը, և ես ժողովրդին հուսախաբ չեմ արել:

– Իսկ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ես կուզենամ, որ մեծամասնական ընտրակարգը պահպանվի: Համամասնականով առաջադրված թեկնածուն կարող է գալ, լավ ճառ ասել, և էլ ժողովուրդը նրա երեսը չտեսնի: Մեծամասնականով ընտրված պատգամավորը միշտ կապի մեջ է լինում ժողովրդի հետ, պարտավորվածություն ունի, դրա համար էլ իմ ժողովուրդը երբ ուզենա` կարող է ինձ հանդիպել: Էս դեպքում գոնե պատգամավորի միջոցով ժողովրդի կապը կա իշխանության հետ: Նրա միջոցով ընտրողը կարող է իր խնդիրները բարձրացնել, դրա համար էլ ես գտնում եմ, որ մեծամասնականն առայժմ պետք է մնա: Երբ մեր ժողովուրդը, մեր պետությունը կհասնի էն մակարդակին, որ էս չքավորությունը չի լինի, ուժեղը թույլին չի տրորի, երբ էդ բոլոր խնդիրները կլուծվի, էդ դեպքում թող լինի համամասնական, իսկ այսօր դրա ժամանակը չի:

– Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Դուք մշտապես եղել եք նախագահների համար ամեն գնով ձայն բերող, այս անգամ ի՞նչ «զադանիա» եք ստացել, քանի՞ քվե պետք է ապահովեք:

– Ոչ մի տեսակի «զադանիա» չկա: Ես ընդամենը, որպես կուսակցության անդամ և ընկեր, իմ կողմից ինչ կարողանամ` անելու եմ իմ կուսակցության համար: Եթե մտել եմ Հանրապետական կուսակցություն, ուրեմն պարտավոր եմ ծառայելու մեր Հանրապետական կուսակցությանը: Ոչ մի տեսակի հանձնարարական չկա, ինձ պետք չի հանձնարարել, ես իմ գործը գիտեմ, ես գիտեմ, թե ինչ եմ անելու:

– Իսկ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Հանրապետականի հետ:

– Ես չգիտեմ ինչ է լինելու, շատ չեմ ուզում մտնել էս քաղաքականության մեջ: Եվ Գագիկ Ծառուկյանն է մերը, և մյուսները, էստեղ ինչ-որ հարցեր կան, երևի իրենք կպայմանավորվեն իրար մեջ, և խնդիրը կլուծվի: Ես կուզենամ, որ միասնաբար բոլորս գնանք և ընտրենք մեր նախագահին, լինենք թևութիկունք նրան և երկիրը շենացնենք: Իսկ թե ինչ կլինի` հետոն ցույց կտա: Ինձ թվում է, որ առողջ բանականության դեպքում ամեն ինչ կլինի` և´ կոալիցիա, և´ մտերմություն: Ինձ թվում է, որ հարցերը նորմալ վերջավորություն են ունենալու:

Եթե առաջ ընկերներ ենք եղել, հիմա ի՞նչը փոխվեց, էս ընդդիմություն, չընդդիմությունը մեզ խանգարելո՞ւ է, որ էլի ընկերներ լինենք: Եթե ընդդիմությունը նորմալ հարաբերություն ինձ հետ ուզենա ունենալ, ես պատրաստ եմ. ընդդիմության մեջ էլ շատ-շատ մարդիկ կան, որ ինձ հետ ընկերություն են անում:

– Բայց Հեղինե Բիշարյանը` Ձեր կոալիցիոն գործընկերը, Ձեզ մեղադրել էր, որ ընտրակաշառքով և թաղային հեղինակությունն օգտագործելով եք ընտրվել պատգամավոր:

– Նախ ասեմ, որ Հեղինե Բիշարյանի կուսակցությունում ես ունեմ ընկերներ ու մտերիմներ և չեմ ուզենա իջնել Հեղինե Բիշարյանի մակարդակին` վիրավորելով ամբողջ կուսակցությանը: Բայց ստիպված եմ պատասխանել Հեղինեին, որ դա հերյուրանք է: Ես երկար տարիներ ապրել եմ Էրեբունի համայնքում և վաստակել եմ էդ հարգանքը: Չի կարա ընենց լինի, որ փող տամ կամ վախեցնեմ մարդկանց ու ասեմ` եկեք ինձ ընտրեք: Նախ մեր էրեբունցիք վախեցող չեն. եթե հարգեցին անձը, կգան-կընտրեն, եթե չհարգեցին` չեն ընտրի: Բացի էդ, ես անհարմար եմ զգում, որ ինչ-որ մեկը մտածի, թե ես փող բաժանելով դառնում եմ պատգամավոր: Դա ինձ պատիվ չի բերի, էդ հարաբերության մեջ ես իմ բոլոր ընկերներին և ժողովրդին կնեղացնեմ: Ժողովուրդն ինձ ընդունում է որպես իր բարեկամ: Եթե ես ուզենայի, ենթադրենք, օգնել Հեղինե Բիշարյանին, իրան էլ կարող էի օգնել: Ինքը եկավ ինձ մոտ ընտրություններից մի քանի օր առաջ, երկու ժամ նստեց, խնդրեց, թե` ապեր, եթե դու ուզենաս, ես մեծամասնականով կդառնամ պատգամավոր, խնդրում եմ, ինձ օգնի, դու ինչ ուզենաս` կլինի համայնքում, քո հարգանքը մեծ է: Եվ ես, քանի որ պետք է թիվ 11 ընտրատարածքում օգնեի Հեղինե Բիշարյանին, ասեցի` հնարավոր չի, ինձ պիտի իմ կուսակցությունը հանձնարարական տա, եթե դու կարող ես հասնել նրան, որ կուսակցութունն ինձ ասի, որ թիվ 11 ընտրատարածքում պիտի Հեղինեին օգնես, ես քեզ կօգնեմ, եթե չասի` չեմ կարող օգնել: Փորձեց համոզել, թե դու արդեն սկսի աշխատել, իրանք քեզ ասելու են` Հեղինեին օգնի: Ինքը սուտ էր ասում: Իմ էս տարիքում ամոթ էր, եթե ինքը կարողանար ինձ խաբել: Որ Հեղինեի նման մարդը եկել և ինձ խաբում էր, դա էլ էր ամոթ:

– Բիշարյանի տարածքում Բելաջիոյի Գրիշն անցավ…

– Պայմանավորվեցինք, որ ինձ պիտի ասեն, բայց ինձ ոչ մեկը ոչ մի բան չասեց, իսկ քանի որ Բելաջիոյի Գրիշը մի անգամ ընտրվել էր նույն տեղամասից, ես օգնեցի, և հիմա էլ չեմ ասում, թե չեմ օգնել Գրիշա Մարգարյանին: Բայց ինքն էլ է հիմք ու կշիռ ունեցել, և իրան օգնելն ավելի հեշտ էր, քան Հեղինե Բիշարյանին, ում խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում: Էրեբունցիք էդ որակը չէին ընտրի պատգամավոր, նրանք կուզենային, որ ավելի մեղմ լիներ, համեստ լիներ, գործով ապացուցեր, ոչ թե` վերջի օրով եկել ես Էրեբունի համայնք, քեզ ներկայացնում ես կամ ստեր ես ասում և ուզում ես դառնաս պատգամավոր:

Իսկ Գրիշա Մարգարյանին օգնել ենք` ինքն էլ դարձել է պատգամավոր: Հենց էդտեղից էլ Հեղինե Բիշարյանը նեղացած է ինձնից և արդեն քանի անգամ իմ հասցեին ռեպլիկներ է թողում:

Ես ընդամենը ուզում եմ խնդրել իրենց կուսակցության ղեկավարությանը, մեր ընկերներին, որ Բիշարյանի սանձերը քաշեն, թույլ չտան իմ հետ մտնի բառախաղի մեջ: Իսկ եթե հաջորդ անգամ ինքը փորձեց իմ հետ կապված անհիմն արտահայտություններ անել, հաստատ ես իրեն շատ չոր եմ պատասխանելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում