Thursday, 11 06 2026
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ

Ծառուկյանի 5 տարբերակը. մամուլ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններից առաջ, ըստ էության, հինգ տարբերակ ունի, որոնցով կարող է առաջնորդվել: Ինչ է սպասվում նրան և նրա ղեկավարած ուժին` այդ տարբերակներից յուրաքանչյուրն ընտրելու դեպքում, երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գնահատել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Տարբերակ առաջին` Ծառուկյանն առաջադրվում է նախագահի թեկնածու: «Հասարակության որոշ մասի մոտ 10-15 տոկոսի, ԲՀԿ-ն ունի` հեղինակություն և, բնականաբար, հասարակության այդ մասն ունի որոշակի սպասելիքներ, ու ԲՀԿ-ն չպետք է այդ սպասելիքները զրոյացնի: Եթե նա առաջադրվում է, ապա պետք է մտածի կամ հաղթանակի մասին, կամ գոնե առնվազն երկրորդ փուլում մեծ տարբերությամբ առաջին տեղը զբաղեցնելու մասին: Իսկ դրա համար նա պետք է իր և իր կուսակցության հարաբերությունները ճշգրտի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ ու հատկապես Արևմուտքի հետ: Սա ԲՀԿ-ի թույլ կողմն է: Այդ արտաքին աջակցությունը պետք է չեզոքացնի հասարակության թուլությունը և ճնշում գործադրի` իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս ընտրությունները չվերածեն «հակազգային նկարչության»: Նաև ԲՀԿ-ն ստիպված է լինելու իր կողմը գրավել պետական կառավարման համակարգի դժգոհ մասին: Սա` նրա առաջադրման դեպքում: Կկարողանա այս ամենը անել` հաջողություն կունենա, չի կաողանա անել` անհաջողություն կունենա»:

Տարբերակ երկրորդ` ԲՀԿ առաջնորդը չի առաջադրվում, ԲՀԿ-ն նախագահի թեկնածու է առաջադրում Վարդան Օսկանյանին: «Եթե Օսկանյանին է առաջադրում, ապա պետք է իրականացնի նույն քաղաքականությունը, ինչ` իր առաջադրման դեպքում կաներ: Նույնը պետք է անի` առանց բացառության, ուղղակի, ըստ իս, Օսկանյանի անձն ավելի ընկալելի կլինի արևմտյան քաղաքական իստեբլիշմենտի կողմից, քան Գագիկ Ծառուկյանի անձը և միգուցե հակառակը` Ռուսաստանի ղեկավարության կողմից, չնայած հնարավոր է` որևէ խնդիր չկա, որովհետև նրա իմիջը «ռուսական կոստյումով ամերիկացու» իմիջ է ու կարող է և´ Արևմուտքին ձեռնտու լինի, և´ Ռուսաստանին: Իսկ հասարակությունը ոչ մեկին չի հետաքրքրում: Ամեն դեպքում, ԲՀԿ-ի հաղթանակը հնարավոր է, եթե նա ունենա աշխարհքաղաքական կենտրոններից որևէ մեկի աջակցությունը»:

Տարբերակ երրորդ` ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին. «Իհարկե, չնայած այս տարբերակն անուղղակի, իսկ որոշ դեպքերում` ուղղակի մերժվում է ԲՀԿ ղեկավար գործիչների կողմից, բայց դա քննարկելի է զուտ քաղաքագիտական վերլուծության տեսակետից: Եթե ԲՀԿ-ն աջակցում է գործող նախագահին, ապա աջակցման գինը բավականին բարձր պետք է լինի, առնվազն 2 կետ պարտադիր պետք է մտնի այդ գնի մեջ, դրանք են` սահմանադրական բարեփոխումներ և խորհրդարանական կառավարման համակարգի անցում հենց հաջորդ տարի, վարչապետի պաշտոն ԲՀԿ-ի համար, ում պետք է ենթարկվեն նաև կառավարության կազմ վերադարձած ՊԵԿ-ը և ոստիկանությունը (որպես ՆԳՆ), ինչպես նաև ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում, հավանաբար հենց հաջորդ տարի, որի արդյունքները, սակայն, չպետք է նկարվեն: Բայց այս պայմանները կարոդ են ընդունելի լինել գործող նախագահի համար, եթե ԲՀԿ-ն իր թիկունքում ունենա աշխարհքաղաքական կենտրոնների ընդգծված աջակցությունը, և որի ճնշմամբ էլ գործող նախագահի թիմը ստիպված կլինի համաձայնել ԲՀԿ-ի պայմաններին: Հակառակ դեպքում գործող նախագահի թիմն ուղղակի չի համաձայնի այս պայմաններին: Ի դեպ, այս պայմանների ընդունումը նաև կպահպանի ԲՀԿ-ի իմիջը, իհարկե` որոշակի կորուստներով: Եթե ԲՀԿ-ն աջակցի Սերժ Սարգսյանին և ստանա այսօրվա վարչապետի «թույլ պաշտոնը», այսինքն` առանց ոստիկանության, ՊԵԿ-ի, արտահերթ ընտրությունների երաշխիքի, ապա որոշ ժամանակ անց ինքը կվերածվի ՕԵԿ-ի»:

Տարբերակ չորրորդ` ԲՀԿ-ն աջակցում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Նախ, իհարկե, ես չգիտեմ` ՀԱԿ-ի առաջնորդը կառաջադրվի՞, թե չի առաջադրվի, դա կախված է մի քանի հանգամանքներից: Եթե նա ունենա աշխարհքաղաքական կենտրոնների աջակցությունը և որոշի առաջադրվել, ապա այստեղ որոշակի զարգացումներ կլինեն, մասնավորապես, ԲՀԿ-ն հավանաբար կաջակցի ՀԱԿ-ի թեկնածուին, իհարկե` եթե համաձայնության գան, որ ՀԱԿ-ի թեկնածուի հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն կստանա ապագա կառավարությունում «ուժեղ վարչապետի» պաշտոն, և հաջորդ տարի ՀԱԿ-ի հետ նա կիրականացնի այն նույն պայմանները, որ թվեցի նախորդ կետում, այն է` սահմանադրական բարեփոխումների անցկացում, ԱԺ արտահերթ ընտրություններ, որի արդյունքում, իհարկե, հասկանալի պատճառներով ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի: Այսինքն, ԲՀԿ-ն հնարավոր է աջակցի ՀԱԿ-ի թեկնածուին միայն այն դեպքում, երբ ՀԱԿ-ի թեկնածուն կունենա այդ աջակցությունը և կհամաձայնի ԲՀԿ-ի նշված պայմաններին: Հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է ՀԱԿ-ի թեկնածուին աջակցելը, քանզի քաղաքականության մեջ ընդունված է, որ ուժեղը թույլին չի աջակցում, այլ թույլն է ուժեղին աջակցում»:

Տարբերակ հինգերորդ` ԲՀԿ-ն սեփական թեկնածու չի առաջադրում, այլ թեկնածուի էլ չի սատարում, պահպանում է չեզոքություն. «Տեսականորեն սա էլ է հնարավոր, ուղղակի դրանից հետո ԲՀԿ-ն արագ տեմպերով կգնա «ինքնաօեկացման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում