Ֆրանսիացի գինեգործները ընդունել են, որ ընթացիկ տարին վերջին 40 տարվա ընթացքում վատագույնն է եղել շամպայն արտադրելու համար:
Տարածաշրջանի որոշ արտադրողներ կորցրել են իրենց ողջ բերքը հունիսի տարերային աղետների պատճառով,- հաղորդում է Kedem-ը: Անձրևները, ցուրտը և հիվանդությունները նվազեցրել են շամպայնի արտադրությունը 40%-ով:
Ինչպես հայտնի է, իսկական շամպայնի արտադրությունը տևում է գրեթե 15 շաբաթ խաղողը հավաքելու պահից, այնպես որ, այս տարի ազնիվ ըմպելիքի պակաս չի լինի, բայց հաջորդ տարի ըմպելիքի սիրահարները նրա համար կրկնակի գումար են վճարելու:








































