«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում ԱԱԾ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են անցկացվում, իսկ քննարկման թեման ՀՀ ներքաղաքական իրավիճակն ու նախագահի ընտրությունների հետ կապված ռադիկալիզացիայի հնարավոր զարգացումներն են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա քաղաքական զարգացումները պարզապես մտահոգել են իշխանություններին, ու նրանք ի սկզբանե փորձում են հակաքայլեր մշակել:
Չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դնում հենց իշխանությունները` հասարակության մոտ վախի մթնոլորտ սերմանելու համար: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը հերքեց այդ լուրերը` դրանք որակելով բացարձակ սուտ:









































