Նոր Զելանդիայում գտնվող Քենտերբերիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդկային ուրախությունների շարքում առաջին տեղում սեքսն է, հայտնում է ilive.com.ua-ն:
Երկրորդ տեղում տարատեսակ երեկույթներն ու ալկոհոլի օգտագործումն են: Ուրախությունների ցանկի ամենաներքևում սոցցանցերում շփումն ու տնտեսություն վարելն են:
Շատ կամ քիչ հաճելի զբաղմունքների ցանկը պարզելու համար գիտնակններն ուսումնասիրել են տեքստային հաղորդագրությունները:
Այս հարցի վրա կենտրոնացած են ինչպես ամբողջ աշխարհի պետությունների կառավարությունները, այնպես էլ ԶԼՄ-ները: Ամենուր քննարկվում են բարեկեցության և երջանկության հարցերը:
Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց ստացած տեղեկությունները մեծ նշանակություն ունեն նաև հոգեբանության համար, ինչպես նաև օգնում են առավել խորությամբ դիտարկելու «լիարժեք կյանք» հասկացությունը:
Ցուցակում սեքսին հաջորդում է ալկոհոլը, հետո` կրոնը (մասնավորապես`մեդիտացիան), հաջորդիվ` երեխաների մասին հոգալը, երաժշտություն լսելը, ընկերների հետ շփումը, սիրելի զբաղմունքները, հոբբիները, շոփինգը և խաղերը:
Մարդկանց ամենաքիչը հաճույք են պատճառում հիվանդությունները, շփումը սոցցանցերում, տնային գործերը, սովորելը, sms հաղորդագրություններ գրելը, աշխատնքն ու տանը մաքրություն անելը:








































