Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ Երկրի մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունը կրկին հասել է ռեկորդային բարձր մակարդակի:
Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, վերջին 20 տարիների ընթացքում կլիմայի տաքացման էֆեկտն աճել է 30 %-ով՝ ածխաթթու և ջերմոցային գազերի պատճառով:
Մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի գրեթե կեսը մնում է այնտեղ, իսկ մնացած գազը կլանվում է օվկիանոսների և հողի կողմից:
«Ածխաթթու գազի միլիարդավոր տոննաներ դարերով մնում են մթնոլորտում՝ նպաստելով մեր մոլորակի տաքացմանը և ազդեցություն են գործում մեր մոլորակի կյանքի բոլոր ոլորտների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:







































