Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները տեղի բնակիչներին կոչ են անում չլքել իրենց տները և մնալ իրենց տեղերում:
Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, նման կոչ արվել է մզկիթներում տեղադրված բարձրախոսների միջոցով:
Ավելի վաղ Իսրայելը Գազայի հատվածի իսրայելական սահմանի մոտ բնակվող մարդկանց թռուցիկների միջոցով կոչ էր արել տեղափոխվել Գազայի կենտրոնական հատված՝ «իրենց իսկ ապահովության համար»:
Դիտորդների կարծիքով` սա կարող է վկայել իրադարձությունների զարգացման երկու տարբերակի մասին. կա՛մ իսրայելցիները նախատեսում են ռմբակոծել սահմանակից շրջանները, կա՛մ ցամաքային զորք մտցնել Գազայի հատված:










































