Իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն կարծում է, որ «Միլան»-ի ֆուտբոլիստ Ստեֆան Էլ Շարավին կարող է դառնալ իտալական թիմի ու Իտալիայի ազգային հավաքականի առանցքային խաղացող:
«Մի քանի ամիս առաջ քիչ բան գիտեի նրա մասին, իսկ հիմա ես տպավորված եմ նրա տաղանդով: Նայել եմ «Նապոլի»-ի դեմ խաղը: Շարավիի հեղինակած երկու գոլերն էլ զարմանահրաշ էին: Նա շարժունակ խաղացող է, գիտի՝ ինչպես տեղափոխվել խաղադաշտում. սա լավ է նաև պաշտպանողական գործողություններ կատարելիս: Ստեֆանը երիտասարդ խաղացող է և եթե փորձի աճել ու զարգանալ, չեմպիոն կդառնա: Նա կլինի կարևոր թեʹ «Միլան»-ի, թեʹ Իտալիայի ազգային հավաքականի համար»,- Gazzetta dello Sport-ը փոխանցում է Շևչենկոյի խոսքերը:










































