Մեր տեղեկություններով, մարտի 17-ին, ժամը 17-ից սկսած Երևան քաղաքի ինտերնետային կապի մոտ 70 տոկոսը խափանվել էր: Վերջին վայրկյանին նախագահականում կայացված այս որոշման պատճառն այն է եղել, որ պետական բոլոր հիմնարկների աշխտակիցները, որոնց մեծ մասին արգելել են լքել աշխատավայրը մինչև երեկոյան ժամը 21-ը, աշխատավայրից ուղիղ հեռարձակմամբ տարբեր լրատվական կայքերից սկսել են հետևել հանրահավաքին: Լուրը հասել է Բաղրամյան 26, որտեղ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ, և կապի խափանմամբ խնդիրը «լուծվել» է: