Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

ՊԵԿ-ի նվերը փոքր բիզնեսին. 2014-ից կգործեն հարկային նոր օրենքներ

2014 թվականից ուժի մեջ կմտնեն հարկային նոր փոփոխությունները, որոնք շուտով կքննարկվեն ԱԺ-ում: Այդ փոփոխություններով նախատեսվում է ներդնել շրջանառության հարկ՝ մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար, խթանել աշխատատեղերի ստեղծումը՝ հաջորդ 3 տարիներին նվազեցնելով շահութահարկը, և դադարեցնել շահութահարկի գանձման օրենսդրական նորմը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այս երեք կետերին երկու ձեռքով կողմ արտահայտվեց, սակայն, ըստ նրա, բարեփոխումները հատկապես միկրո և փոքր բիզնեսի դաշտում պետք է շատ զգուշավոր անել և տիրապետել այն խնդիրներին, որոնցով տառապում է փոքր բիզնեսը: 2008-ից մինչ օրս տնտեսվարողների թիվը մոտ 123 հզ. 750-ից հասել է 172 հզ.–ի, բայց մինչև հիմա էլ ձեռնարկությունների 50 %–ը եղել է թղթի վրա, չգործող, և դրա մեջ գերակշռող մասը եղել է միկրո և փոքր բիզնեսը:

ՀՀ-ում ձեռնարկությունների մեծ մասը փոքր բիզնեսն է, և նաև այդ պատճառով, է, որ հարկային բեռի մեծ մասը նրա վրա է ընկնում: Միաժամանակ, Գ. Մակարյանի բնորոշմամբ, կարծես «ջուրը արմատներին չի հասնում», ռեֆորմների արդյունքը չի երևում, և այդ կատեգորիայի տնտեսվարողները միշտ տուժում են:

Գ. Մակարյանը կարևորեց աշխատատեղեր ստեղծելու համար արտոնություն տալը, որովհետև ՀՀ-ում 470 հզ. մարդ է աշխատում պետական մասնավոր հատվածում՝ առանց գյուղական զբաղվածության: Այս 470 հզ-ը բազմապատկած 300 դոլարով (ՀՀ-ում միջին աշխատավարձ), և 12-ով՝ 1.8 մլրդ–ի էլ չի հասնում, որից շատ՝ 2 մլրդ ստանում ենք որպես տրանսֆերտ: Այսինքն՝ մեր տնտեսության ակտիվության աստիճանը 50 %-ից ավելի պայմանավորված է դրսից եկող գումարներով, իսկ դա շատ ռիսկային իրավիճակ է: Ըստ Մակարյանի՝ կա խնդիր՝ կա՛մ աշխատատեղեր ստեղծել, կա՛մ աշխատավարձերը բարձրացնել: Աշխատատեղեր ստեղծել չի ստացվում, որովհետև մոնոպոլիայի պատճառով փոքր ու միկրո բիզնեսները տուժում են ու շարքից դուրս գալիս, իսկ ձեռնարկությունների արտադրողականությունը, շահութաբերությունը ցածր է, և աշխատավարձ բարձրացնել չեն կարող:

«Այս բալանսը պետք է փոխել՝ խթանել աշխատատեղերի ստեղծումը: Կարևոր է նաև հավաար մրցակցությունը: Սննդի անվտանգության տեսչությունը պանրի ոլորտում տուգանեց տնտեսվարողներին, քաոտիկ վիճակ է՝ մի խումբ են գտնում՝ տուգանում, հետո մյուս խումբը։ Բայց տուգանելով ոչինչ չի փոխվում, տնտեսվարողների կրթվածության մակարդակը մնում է ցածր»- ասաց Գ.Մակարյանը՝ նշելով, որ այսօր կրթական համակարգերը, օրինակ՝ միջին կրթական հաստատությունները, եվրոպական չափանիշներ չեն ընդգրկում, մնացել են հին համակարգում, ու դա տեղափոխվում է արդյունաբերություն:

Նա կարևորեց գործարարների իրազեկումը միությունների կողմից, որոնց հետո կազմակերպությունների երկխոսությունն ավելի անկեղծ է լինում. «Մարդիկ պետք է հավատան, որ այս երկրում իրենց գործարարությամբ զբաղվելն ունի հեռանկար։ Կառավարության կեցվածքը միայն դրական է, ոչ թե մի օր լավացնի, մի օր վատացնի, և հավասար մրցակցություն չլինի: Նաև շատ կարևոր է գնումների համակարգը, որ խթանվի տեղական արտադրողը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում