Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերահսկողության ու կարգապահական կոմիտեի որոշման համաձայն, որակազրկվել է Իտալիայի Ա Սերիայի երկու խաղով: Այս մասին տեղեկացնում է իտալական մամուլը:
Այս որոշումը կայացվել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրում տեղի ունեցած «Կալյարի» – «Ինտեր» խաղում ֆուտբոլիստի՝ մրցավարի որոշումներին չհամաձայնելու փաստի հիման վրա:
Հաղորդվում է նաև, որ երկրպագուների անկարգությունների համար տուգանվել են հետևյալ թիմերը.
«Կատանիա»՝ 4000 եվրո.
«Միլան»՝ 3000 եվրո.
«Բոլոնիա»՝ 2000 եվրո:









































