Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում իրադրության սրումից հետո կարող է վերսկսել մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ կապված Աֆղանստանից ԱՄՆ-ի մոտալուտ հեռանալու (2014 թ.) հետ:
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսում: Այս մասին հայտնում է RBK-ն:
Նա նշել է, որ մասնակցության վերականգնման դեպքում Ուզբեկստանը ստիպված կլինի ՀԱՊԿ շրջանակում նրա բացակայության ժամանակ կնքված պայմանավորվածություններով սահմանվող պարտականություններն ընդունել:
Հիշեցնենք. 2012-ի հունիսին Ուզբեկստանը դադարեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն պահպանում էր անդամակցությունը կազմակերպությանը և հետևաբար կարող է կրկին մասնակցել անվտանգության հավաքական համակարգի աշխատանքներին:










































