Մեծ Բրիտանիայում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը 1,5 ժամ կախված է մնացել մորուքին խճճված պարանից, որը նրան պետք է իջեցներ առևտրի կենտրոնում հավաքված այցելուների մոտ: Այս մասին հայտնում է Opposing Views-ը:
Կայքը նշում է, որ Սանտա Կլաուսին մարմնավորողը Ինժեներա-վերականգնողական թագավորական ծառայության 32-ամյա աշխատակից Սթիվ Չեսելն էր:
Տեսնելով առաստաղից կախված Սանտային՝ տոնական համերգի հաղորդավարը նշել է, որ հավանաբար հրաշագործին դուր է գալիս այդպես կախվելը, քանի որ բարձրությունից ավելի լավ է երևում, թե ով է անցնող տարում եղել «լավ տղա կամ լավ աղջիկ»:
Նրան օգնության է հասել գործընկեր Մարկ Հիլթոնը, ով օգնել է Չեսելին ազատվել և իջնել ցած, որտեղ նրան ողջունել են հավաքվածները:










































