Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հովիկը հիասթափվել է, թողնում է «Փոքր Մհերը» ու վերադառնում գյուղ

15-ամյա Հովհաննես Հարությունյանին հիշում են բոլորը: Նա նախորդ տարի հունիսի 1-ին ցանկություն էր հայտնել հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ներկայացնելու իր երազանքները, քննարկելու բնակարանի և ուսման հետ կապված հարցեր: Մեկ տարվա ընթացքում Հովհաննեսի ցանկություններն իրականություն դարձան. Նախ՝ եղբոր հետ ընդունվեց «Փոքր Մհեր» կրթահամալիր, ապա ընտանիքը բնակարան ստացավ Քանաքեռ -Զեյթուն համայնքում, իսկ երկու շաբաթ առաջ էլ ծնվեց Հարությունյանների ութերորդ զավակը՝ Վարդուհին:

Հովհաննեսի նպատակները, սակայն, այս ընթացքում փոխվեցին: Նա այլևս չի ուզում հաճախել Փոքր Մհեր կրթահամալիր: Սպա դառնալու երազանքը թեև չի փոխվել, բայց վստահ է, որ առանց կրթահամալիրի կհասնի իր երազանքին: «Էլի սպա կդառնամ, շատ ժամանակ ունեմ, լիքը մտածելու տեղեր ունեմ, կմտածեմ, վերջում կիմանամ՝ ինչ եմ դառնալու: Իմ նպատակները շուտ-շուտ են փոխվում, բայց որ գնամ գյուղ, այս անգամ կմնամ»,- ասաց Հովհաննեսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Տիգրան Սարգսյանի հրաժարականի, նոր կառավարության հետ կապված էլ նշեց, որ հրաժարականը Տիգրան Սարգսյանի ցանկությունն է, իսկ նոր վարչապետի մասին չի շտապում կարծիք հայտնել, քանի որ, ինչպես ինքն է ասում, նրա գործունեությանը ծանոթ չէ. «Ժամանակն անընդհատ փոխվում է, ժամանակներն հիմա ուրիշ են»,- ասաց նա:

Մի քանի ամիս առաջ Հովիկի մոտ գլխացավեր են սկսվել, երկողմանի հայմորիտ են հայտնաբերել. հիմա պետք է բուժում ստանա:

Երևանում ուսումը չի ուզում շարունակել: Այս ուսումնական տարին ավարտվելուն պես կգնա հայրենի Տավուշի մարզի Իծաքար գյուղ, որտեղ էլ կշարունակի ուսումը: Անկեղծորեն խոստովանում է, որ կարոտել է պապի, ինչպես նաև հոր ընկերների հետ գյուղական ջերմ միջավայրում զրույցներին:

Բանակում առկա զարգացումներին հետևում է, կրակոցները նրան չեն վախեցնում: Ավելին, ինքն ու եղբայրները, հորեղբոր որդիները շտապում են մեծանալ, որ բանակ գնան: Մեր երկրում, Հովիկի դիտարկմամբ, այս երկու տարիների ընթացքում ոչ մի բան չի փոխվել. ինչպես կար՝ այդպես էլ մնացել է։ Նրա խոսքերով՝ ոչ ոք չպետք է խուսափի բանակում ծառայությունից։ «Հերոս պետք չէ լինել, պետք է գնալ կռվել, ամեն մեկը պետք է իմանա, որ ծառայելով՝ պաշտպանում է։ Հայերի բոլոր զավակները պետք է ուզեն գնալ բանակ, քանի որ գնում են իրենց հորը, ընտանիքին են պահում»,- հավելեց նա:

Թեև Հովիկը նշում է, որ դժգոհելու տեղ չունի, երազանքները իրականություն են դարձել, բայց ընտանիքի մայրը՝ Պայծառ Մանուչարյանը, նշում է՝ հիմա հոգսերը շատացել են, ամեն օր պայքարում են գոյատևման համար: Ութ անչափահասների մայրը նշում է, որ նպաստ չեն ստանում, իր և ամուսնու անձնագրերի ժամկետը լրացել է, իրենք գումար չունեն, որ փոխեն, ուստի նպաստից նրանց զրկել են: Ամուսինը՝ ազատամարտիկ Արմեն Հարությունյանը, երկաթ է հավաքում, հանձնում, սակայն սա բավարար չէ մեծ ընտանիքի կարիքները հոգալու համար:

Թեև նոր տուն ունեն, բայց հոգսեր՝ ինչքան ասես: Կոմունալ վճարումներ, օրեցօր թանկացող էլեկտրաէներգիա, դրա հետևանքով՝ վատնած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքեր, որ չգիտեն՝ ինչպես կմուծեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում