Tuesday, 14 05 2024
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց

Հոկտեմբերին Հայաստանում լուրջ իրավիճակային փոփոխություններ կլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային Խորհրդի անդամ, նախկինում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Սուրեն Զոլյանը

 Պարոն Զոլյան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին մինչև հուլիսի մեկը ժամանակ էր տվել՝ Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցելու համար: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մինչև հուլիսի երկուսը այդ անդամակցումը չի կայանա: Այս ամենը Ձեզ ի՞նչ է հուշում, գուցե Հայաստանը ընդհանրապե՞ս չանդամակցիԵՏՄ-ին:

-Ես դեռ կես տարի առաջ տված իմ հարցազրույցում ասել էի, որ Մաքսային միության անդամ երկրներից և ոչ մեկը Հայաստանին չի սպասում, Հայաստանը իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում՝ո՛չ որպես սպառող, ո՛չ էլ որպես արտադրող, իսկ մյուս կողմից՝բավականին լուրջ խնդիրներ իր հետ կբերի։ Եթե խոսքը Ռուսաստանի ազդեցության մասին է, ապա Ռուսաստանը բավականաչափ ներկայացված է Հայաստանում և լրացուցիչ լծակների կարիք չունի, իսկ հայաստանցիների մարդկային կապիտալը այսօր գերադասում է կիրառվել հենց Ռուսաստանում: Հիմնական խնդիրն այն էր, որ Հայաստանը, փաստորեն դառնալով Եվրամիությանն ասոցացված անդամ, կարող էր Ռուսաստանի համար ինչ-ինչ խնդիրներ առաջացնել նոր կարգավիճակով, և դա էր հիմնական խնդիրը, որ Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր չպետք է չստորագրեր:

Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէր, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ մյուս երկուսը դրա կարիքը առհասարակ չունեն: Ավելին. Հայաստանի միանալու դեպքում Ռուսաստանը կունենա լրացուցիչ ձայն, ինչը կկաշկանդի Բելառուսի և Ղազախստանի համաձայնեցված գործողությունները։ Այս առումով ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները, ձգձգումները շարունակվելու են՝ Եվրասիական միությունում մեզ ոչ ոք չի սպասում: Բնական է՝ բաց տեքստով դա ոչ ոք չի ասի, միշտ հայտարարվում է, որ դռները բոլորի համար բաց են ՝ խնդրեմ, համեցեք, բայց իրականում կան որոշակի շահեր, և Հայաստանի մուտքը, գոնե այսօրվա վիճակում, երբ Հայասստանն ունի բազմաթիվ խնդիրներ, հազիվ թե կայանա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, շատ հնարավոր է, իշխանափոխության հանգեցնի, և դա կարող է լինել անգամ շատ մոտ ապագայում։  Բնական է՝ այս կարգավիճակով ՄՄ անդամ երկրների համար Հայաստանի անդամակցումը արդիական չէ, բայց քանի որ ընդունված չէ դա բարձրաձայնել, բնական է՝ խոսքը գնալու է ինչ-ինչ պայմաններ, խնդիրներ շտկելու մասին:

Կարծում եք՝ անդամակցումն ընդհանրապե՞ս չի կայանա:

– Ընդհանրապես ասել չեմ կարող, բայց գոնե մինչև հոկտեմբեր՝ ոչ, իսկ հոկտեմբերին կամ ամենաուշը նոյեմբերին Հայաստանում լուրջ իրավիճակային փոփոխություններ կլինեն:

 – Ինչո՞ւ եք կարծում, որ շատ մոտ ապագայում  իշխանափոխություն կլինի:

– Դրա հնարավորությունը շատ մեծ է և օրեցօր աճում է։Ներքին գործոններից բացի՝ դրա բազմաթիվ նախապայմաններ կան, և չեմ կարծում, թե դա կձգձգվի: Անկախ Քրդստանի գոյացումը, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը և այլ գործոններ դրսում, իսկ տնտեսական և ֆինանսական ճգնաժամը ներսում ստեղծում են նոր իրավիճակ։ Հիմա տարբեր ուժեր հասկանում են, որ այսօրվա ռեժիմը կազմալուծված է։ Եթե առաջ դրսի ուժերին բավարարում էր ստատուս քվոն, ապա այսօր նրանք կաշխատեն ամրապնդել իրենց թեկնածուների դիրքերը՝ գոնե այն պատճառով, որպեսզի իշխանությունը չանցնի հակառակորդ ճամբարի հովանավորյալին: Բնական է,  կուզենան, որպեսզի իշխանության բերեն իրենց հանդեպ լոյալ և վստահելի ուժերին: Ենթադրում եմ, որ մինչև հոկտեմբեր այս փոփոխություններն անխուսափելի կլինեն, և դա կլինի խորհրդարանական ճգնաժամի սկիզբը, ինչի նախերգանքը այս օրերին արդեն հնչել է (նկատի ունեմ հետաձգված քվեարկությունները):

 – Ռուսաստանին Սերժ Սարգսյանից ավելի՞ լոյալ նախագահ է պետք:

– Հարցը միայն լոյալությունը չէ։ Ոչ դրսում, ոչ էլ ներսում ոչ մեկին պետք չեն գործընկերներ և դաշնակիցներ, որոնք ի վիճակի չեն իրականացնել արդյունավետ քաղաքականություն, և որոնց սատարելը միայն բացասական արդյունքներ կբերի։

 – Գուցե քառյակի՞ց որևէ ուժի նկատի ունեք:

– Իհարկե, քառյակը իր դերակատարությունը կունենա։ Քառյակը հատկապես պարտավոր է տեր կանգնելիր պահանջագրին։ Սակայն հիմնական գործոն կհանդիսանան ոչ խորհրդարանական ուժերը։ Վերջին տարիներին թե Ռուսաստանը, թե Եվրոպան, թե ԱՄՆ-ը հասցրել են ստեղծել իրենց կառույցները, որոնք հարկ եղած դեպքում ի վիճակի կլինեն համակարգել համընդհանուր դժգոհությունը, ինչը քառյակի դեպքում այդքան էլ չէր հաջողվում։  Մինչ օրս դրա պատվերը չկար, սակայն, ինչպես ասացինք, իրավիճակը փոխվել է։  Միակ հարցն այն է, թե դրանցից որ մեկն է սկսելու։ Իսկ բողոքի դուրս գալու հիմնավոր պատճառներ իշխանությունները միշտ էլ կստեղծեն. հիշեք թեկուզ երկու օր առաջ կուտակայինի մասին վերակենդանացած օրենքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում