Լատվիայում սկսվել է երկրի քաղաքացի չհանդիսացող մարդկանց առաջին համագումարի նախապատրաստումը, որի ընթացքում կձևավորվի բնակչության այդ խմբի շահերը ներկայացնող և պաշտպանող մարմին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է նախաձեռնող խմբի հայտարարությունում:
Նրանք զրկված են ընտրելու իրավունքից, ինչպես նաև սահմանափակված են մասնագիտության ընտրության հարցում: 2012-ի սկզբի տվյալներով՝ հանրապետությունում կա 312 հազար ոչ քաղաքացի: Նրանք կարող են քաղաքացիություն ստանալ` հանձնելով լատվիերեն լեզվի և երկրի պատմության քննություն:







































