Միացյալ Թագավորությունը Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան պաշտոնապես ճանաչել է սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ` հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Այսօր ավելի վաղ ԵՄ արտգործնախարարների անունից նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Սակայն ԵՄ-ն դեռևս չի որոշել՝ համարե՞լ Սիրիայի Ազգային կոալիցիան միակ օրինական ուժ, թե՞ ոչ, քանի որ սիրիական ընդդիմության մեջ նկատվում է պառակտում. Հալեպ քաղաքի ապստամբ խմբավորումները հրաժարվել են ճանաչել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան: