Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Զարուհի և Տիգրան Փոստանջյանների հաղորդումը` հանցագործության մասին (ամբողջական տեքստ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հաղորդում հանցագործության մասին

Անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ

18.02.2011 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը, խախտելով անմեղության կանխավարկածը, իր նախաձեռնությամբ պատրաստում և իր ընտրած ԶԼՄ-ներին է ուղարկում Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն և խնդրում, որ այն հրապարակեն, միևնույն ժամանակ այդ հաղորդագրությունը նաև հրապարակում է իր պաշտոնական կայք-էջում (http://www.genproc.am/am/193/item/6549): Հաղորդման բովանդակությունը հետևյալն է.»ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն:

Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով:»:

Տիգրան Փոստանջյանը իր դեմ հարուցված քրեական գործի մասին 18.02.2011 թվականին տեղեկանում է ինտերնետային հրապարակումից: Իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ առաջին անգամ նրան կանչում են հարցաքննության 22.02.2011 թվականին խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի պահանջը` ծանուցագրում չնշելով, թե ինչպիսի կարգավիճակով է նա կանչվում հարցաքննության:

12.03.2011 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը, կրկին խախտելով անմեղության կանխավարկածը, իր նախաձեռնությամբ պատրաստում և իր ընտրած ԶԼՄ-ներին է ուղարկում Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ երկրորդ հաղորդագրությունը և խնդրում, որ այն հրապարակեն, միևնույն ժամանակ այդ հաղորդագրությունը նաև հրապարակում է իր պաշտոնական կայք-էջում (http://www.genproc.am/am/193/item/6591/): Հաղորդման բովանդակությունը հետևյալն է.«Ընդդեմ ապատեղեկատվության.
ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով հանրության ստուգված և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2011 թվականի փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Փոստանջյանին առաջադրված մեղադրանքի շուրջ առաջացած հասարակական հնչեղությունը, տարաբնույթ ու սուբյեկտիվ մեկնաբանություններն ու շահարկումները, անհրաժեշտ է համարում սույն գործի նախաքննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկացնել հետևյալը.

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, 2010 թվականի ընթացքում 3 դեպքով քաղաքացիներից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:

Մասնավորապես` Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի մայիսին Երևանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար Դիվայդե կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել և ապօրինի ստացել է 192 000 դրամ վարձատրություն:

2010 թվականի հունիսի սկզբներին Տ.Փոստանջյանը Երևան քաղաքի բնակիչ Սեջվիկ Առաքելյանին Երևան Շրջանցիկ թունել 21 հասցեում գտնվող շինությունների վերաբերյալ, այսպես կոչված»վաղեմության» (ապօրինի շինության երկարատեւ փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Սեջվիկ Առաքելյանի որդուց` Վահան Առաքելյանից, պահանջել և ստացել է 40.000 դրամ վարձատրություն, ընդ որում` այդ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ դիմումը Ս.Առաքելյանի փոխարեն լրացրել և ստորագրել է անձամբ:

Բացի այդ` Տիգրան Փոստանջյանը Երևան քաղաքի Կոմիտասի 23/1 շենքի 47 բնակարանում իրականացվող ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու ու այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար 2010 թվականի սեպտեմբերին բնակարանի սեփականատեր Հրահատ Սարգսյանից պահանջել և ապօրինի ստացել է 100.000 դրամ վարձատրություն:
Տիգրան Փոստանջյանին 25.02.2011թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին անգամ ապօրինի վարձատրություն ստանալու համար:»:

14.03.2011 թվականին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը»Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանի հետ հարցազրույցում (http://www.azatutyun.am/audio/broadcastprogram/283666.html) հայտնել է հետևյալը.»Հաղորդագրության մեջ չկա որևէ բառ, որտեղ ուղղակի նշվում է, որ Տիգրան Փոստանջյանը հանցագործ է, նման նախադասություն չէր էլ կարող լինել, այնտեղ նշված է, որ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ:»:

ՀՀ Սահմանադրության հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Տվյալ դեպքում` ՀՀ դատախազությունը հանդես գալով պետության անունից ոտնահարել է Տիգրան Փոստանջյանի արժանապատվությունը:

ՀՀ Սահմանադրության հոդված 5. …Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Տվյալ դեպքում` ՀՀ դատախազությունը հանդես գալով պետության անունից լիազորված չէր:

ՀՀ Սահմանադրության հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Տվյալ դեպքում` ՀՀ դատախազությունը հանդես գալով պետության անունից չի հարգել և չի պաշտպանել Տիգրան Փոստանջյանի անմեղության կանխավարկածը:

ՀՀ Սահմանադրության հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Տվյալ դեպքում` ՀՀ դատախազությունը հանդես գալով պետության անունից վիրավորել և զրպարտել է Տիգրան Փոստանջյանին կապված իր քրոջ` ՀՀ ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ:

ՀՀ Սահմանադրության հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տվյալ դեպքում` ՀՀ դատախազությունը հանդես գալով պետության անունից վիրավորել և զրպարտել է Տիգրան Փոստանջյանին` հաշվի չառնելով նրա անմեղության կանխավարկածը:

ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած երկու 18.02.2011 և 12.03.2011 հաղորդագրություններով խախտվել են նաև»Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6 hոդվածի 2-րդ կետով ամրագրված Տիգրան Փոստանջյանի ազատությունները: Նշված կետում ասված է.»Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության կատարման մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:

Ինչպես այս կապակցությամբ նշել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը`»… 6 hոդվածի 2-րդ կետը չի կարող խոչընդոտել իշխանություններին իրազեկելու հասարակությանը քրեական գործերով կատարվող քննությունների մասին, սակայն այն պահանջում է, որ իշխանությունները դա անեն զուսպ և նրբանկատորեն, ինչպես պահանջում է անմեղության կանխավարկածի հարգման սկզբունքը» (տես` Ալենե դե Ռիբեմոնն ընդդեմ Ֆրանսիայի, 38):

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը»Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանի հետ հարցազրույցում արված հայտարությունը ուղղակի սուտ է, որի նպատակն է կոծկել ՀՀ գլխավոր դատախազության կողմից թույլ տված ապօրինությունները: Երկու հաղորդագրություններում էլ մի քանի անգամ ուղղակի նշվում է, որ Տիգրան Փոստանջյանը «պահանջել և ապօրինի ստացել է»: «Պահանջել և ապօրինի ստացել է»` ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս ձևակերպման օգտագործումը Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ` հինգ օր, մինչև նրան մեղադրանք առաջադրելը, և դրանից հետո` նախաքննության ընթացքում, խախտել է նրա անմեղության կանխավարկածը: Այս խախտումները ապատեղեկատվության տարածման միջոցով փորձել է կոծկել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

ՀՀ գլխավոր դատախազության երկու պաշտոնական հաղորդագրությունների տարածումը և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի հայտարարությունը պայմանավորված են եղել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ խտրական մոտեցմամբ` ելնելով նրանից, որ նրա քույրը` ՀՀ ԱԺ»Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ է:

Սույն խտրական մոտեցումը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածով` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Քննչական ենթակայությունը խախտելու վերաբերյալ

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործի նախաքննության կատարումը 18.02.2011 թվականի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումի հիման վրա իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության քննիչների կողմից:

Տիգրան Փոստանջյանը բացարկ է հայտնել ՀՀ ԱԱԾ քննիչներին, որը մերժել են:
14.03.2011 թվականին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը»Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանի հետ հարցազրույցում (http://www.azatutyun.am/audio/broadcastprogram/283666.html) հայտնել է հետևյալը.»Մինչև 190 հոդված հասնելը, գոյություն ունի նաև հոդված 53 նույն քրեական դատավարության օրենսգրքում, որը սահմանում է դատախազի լիազորությունները և էդ հոդվածում հստակ նշված ա, որ դատախազի բացառիկ լիազորությունն ա քրեական գործը հենց իրենց մատնանշած 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմին և նշված ա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:»:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանի հետ հարցազրույցում արված հայտարարությունով փորձ է կատարել խեղաթյուրել ճշմարտությունը և կոծկել ՀՀ գլխավոր դատախազի ցուցումի ապօրինությունը համաձայն որի` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործի նախաքննության կատարումը 18.02.2011 թվականի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումի հիման վրա իրականացվել է ազգային անվտանգության մարմնի քննիչների կողմից:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի` դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի` նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքի 311.1 նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները:

Տիգրան Փոստանջյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունն է հանդիսացել հետաքննության մարմին, նա է հարուցել քրեական գործը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի` նրա բացառիկ լիազորությունն է ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, տվյալ դեպքում` ՀՀ գլխավոր դատախազը, օգտվելով իր լիազորությունից, պետք է այս գործը հանձներ ոստիկանության քննիչներին, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազը արձակելով ապօրինի ցուցում այս գործը հանձնել է ազգային անվտանգության մարմնի քննիչներին: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի հայտարարությանը` 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմին, ապա այստեղ նույնպես ակնհայտ է, որ փորձ է կատարվել կրկին խեղաթյուրել և կոծկել ՀՀ գլխավոր դատախազի ապօրինի ցուցումը: Սույն գործով նախաքննական մարմնի փոփոխություն տեղի չի ունեցել, միանշանակ է, որ սույն գործը հարուցվել է ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում և ՀՀ գլխավոր դատախազի ցուցումի հիման վրա նախաքննության իրականացման համար ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:

Հետևաբար` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի հայտարարությունը, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնվել է նախաքննության մեկ այլ մարմնին, սուտ է: Բացի վերոգրյալից, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի, դատախազի բացառիկ լիազորությունը քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով, չի կարող լինել կամայական. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածում ուղղակի սահմանված են, թե որ գործերը կարելի է նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին: Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքի 311.1 նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննության իրականացման համար նախատեսված է միայն մեկ մարմին` ոստիկանությունը, այս գործերով այլընտրանքային մարմին չկա, հետևաբար, Շահեն Տոնոյանի հայտարարությունը անհիմն է և հետապնդում է նպատակ` կոծկել ՀՀ գլխավոր դատխազի ապօրինությունը:

Տիգրան Փոստանջյանի քրեական գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումը` գործի նախաքննության հանձնելը ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչներին, և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի հայտարարությունը պայմանավորված են եղել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ խտրական մոտեցմամբ` ելնելով նրանից, որ նրա քույրը` ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ է:

Սույն խտրական մոտեցումը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածով` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը կատարել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, և պահանջում ենք նրանց նկատմամբ հարուցել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 143 և 308 հոդվածի հատկանիշներով:

Զարուհի Համազասպի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Տիգրան Համազասպի Փոստանջյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում