Monday, 13 05 2024
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00

ԼՂՀ ճանաչում. Հայաստանը ճնշումների տակ է

Ասում է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը
Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ սրանից ավելի քան երկու տարի առաջ, իսկ ավելի կոնկրետ 2008-ի հուլիսի15-ին Սերժ Սարգսյանը մի սրտաճմլիկ կոչ էր ուղղել համայն հայությանը, այդ թվում նաեւ սփյուռքի գործարարներին:
– Պարոն Արեշեւ, ՀՀ ԱԺ խմբակցություններից մեկը հերթական անգամ խորհրդարան է մտցրել ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու մասին օրինագիծ: Ձեր կարծիքով, եթե քվեարկությունը դրական լինի, ինչը առայժմ դեռ քիչ հավանական է, ապա դա ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների վրա:
– Ես դրական եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի հավանական ճանաչումը գոնե քննարկվում է: Բանն այն է, որ ըստ իս, այդ ռեսուրսը, հիմնականում մնում է որպես հայկական դիվանագիտության կողմից չօգտագործված ռեսուրս` ամրացնելու համար Հայաստանի դիրքերը, որպես մի պետության, որը տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն է վարում: Ճանաչմանը դեմ եւ կողմ շատ փաստարկներ կան, եւ մենք դրանք լավ հասկանում ենք: Իսկ Հայաստանի պաշտոնական տեսակետը, որքանով ես եմ հասկանում, այն է, որ քանի դեռ բանակցային գործընթաց է ընթանում, միակողմանի եւ կտրուկ քայլեր, որոնք կարող են դիտարկվել որպես ոչ կառուցողական, չպետք է նախաձեռնվեն: Համենայնդեպս, նման որոշումների կայացումը, հայկական դիվանագիտության կարծիքով, ըստ երեւույթին, կարող է զուգակցվել որոշակի դիվանագիտական կորուստներով եւ նաեւ Հայաստանի դիրքերի թուլացմամբ` որպես երկրի, որը մասնակցում է բանակցություններին` ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ե՛ւ Պրահյան գործընթացի շրջանակներում: Ըստ իս, հարցը, իհարկե, միանշանակ չէ, եւ այն պահանջում է բոլոր պլյուսների եւ մինուսների մանրազնին քննարկում: Ըստ իս, որոշ օբյեկտիվ պատճառներով այդ ճանաչումը չի լինելու:
Եվ համապատասխանաբար, խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հազիվ թե աջակցեն «Ժառանգություն» խմբակցության իրենց կոլեգաների նախաձեռնությունը: Սակայն, ըստ իս, դա չի նվազեցնում հարցի քննարկման ակտուալությունը` թե արդյո՞ք Հայաստանը պետք է ճանաչի, թե՞ ոչ: Եվ ընդ որում, խոսքը միայն Ղարաբաղի ճանաչման մասին չէ, այլ նաեւ մյուս բոլոր նոր պետությունների, որոնք ձեւավորվել են Հարավային Կովկասում եւ Բալկաններում:
– Հայաստանում տեսակետներ կան, որ, այդուամենայնիվ, անկախությունը ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ, որ այդ դեպքում Հայաստանի հանդեպ սանկցիաներ կկիրառվեն, որ դա կբացի Ադրբեջանի ձեռքերը եւ այլն:
– Իհարկե, ինչպես արդեն նշեցի, կան ոչ միայն դրական, այլ նաեւ բացասական պահեր: Եվ իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը տվյալ դեպքում զբաղվում է այդ հարցով, չեմ կասկածում, որ ծանրութեթեւ է անում բոլոր բացասական եւ դրական հետեւանքները: Ես միայն կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի հանդեպ դիվանագիտական ճնշումները, ըստ իս, կմեծանան եւ ոչ միայն այն հարցի շրջանակներում` թե կճանաչի՞ Հայաստանը ԼՂՀ-ն, թե՞ ոչ: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին սկանդալի վրա` կապված ինչ-որ խմբավորման բացահայտման հետ, որի ղեկավարին Հայաստանի որոշ պաշտոնյաների հետ մտերմություն անելու մասին են խոսում: Դուք չեք համարում, չէ՞, որ պատահականություն է, որ այս ամենը հենց հիմա է տեղի ունեցել: Կան այլ բաներ եւս, որոնք վկայում են այդ մասին, եւ մասնավորապես, միջազգային կազմակերպությունների արձագանքը` շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ: Դրանք վկայում են այն մասին, որ հայկական դիվանագիտության դիրքերը որոշակի ճնշումների են ենթարկվում: Ես կողքից այդպես եմ տեսնում: Եվ եթե չխոսենք ճանաչման մասին, ապա գոնե պետք է հարց դնել այն մասին, թե ինչո՞վ կարող է պատասխանել Հայաստանը եւ ինչպիսի՞ նախաձեռնություններով կարող է հանդես գալ որպես ուժեղ բանակցող, որը ի վիճակի է ոչ միայն արձագանքել արտաքին մարտահրավերներին, այլ նաեւ ինքը կստեղծի նոր միջազգային իրավիճակներ` ստիպելով արձագանքել բանակցություններում իր գործընկերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում