Ազգային ժողովի մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում «Դ!եմ եմ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ: Երբ խորհրդարանից դուրս էին գալիս կուտակային կենսաթոշակային համակարգի լրամշակված տարբերակին «կողմ» քվեարկած պատգամավորները, ակտիվիստները նրանց դիմավորեցին «ա-մոթ» վանկարկումներով:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը հորդորեց ակտիվիստներին լսել իրեն, ի պատասխան նրա հորդորին «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորիսյանն ասաց. «Ես 8 ամիս լսել եմ, Դուք ոչինչ չեք ասել, Դուք կամազուրկ եկել և քվեարկել եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: