Այսօր` հունիսի 21 ին, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում է ունեցել Ախալքալաքի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրի և Ախալքալաքի միջև առկա մշակույթային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի հանրապետություն շարունակվում է և նախատեսված են այլ հանդիպումներ: