Բրիտանացի դերասան Դենիել Կրեյգը կդառնա ամենաբարձր վարձատրվող 007 գործակալի դերակատարը:
2014 և 2016 թթ. պետք է թոողարկվեն Ջեյմս Բոնդի մասին ևս երկու ֆիլմեր Կրեյգի դերակատարմամբ: Նրա հոնորարը կկազմի 31 մլն ֆունտ ստերլինգ (50 մլն դոլար): Ընդ որում, «Կազինո ռոյալ» ֆիլմում, որտեղ 2006 թ. Կրեյգը առաջին անգամ է հանդես եկել Բոնդի դերում, նա ստացել է ընդամենը 3 մլն ֆունտ,- հաղորդում է Sunday Times-ը:
«Ողորմածության քվանտը» բերել է Կրեյգին արդեն 7 մլն դոլար, իսկ այս տարվա ֆիլմի հոնորարը կազմում է 17 մլն ֆունտ:
Բոնդի դերակատարներից ամենաբարձր հոնորարը ստացել է Պիրս Բրոսնանը: Այն կազմել է 16,5 մլն դոլար՝ «Մեռիպ, բայց ոչ հիմա» ֆիլմի համար:











































