Tuesday, 30 06 2026
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ

Մի հիացեք, որ չհիասթափվեք. մամուլ

««Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, և Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը», սա, բնականաբար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դե, քաղաքականության մեջ ընդունված բան է` սեփական թիմին, տվյալ դեպքում` ազգին «դուխ տալու» համար պարբերաբար հայտարարում ես, որ քո հակառակորդը թույլ է, ճնշված է, մի հատ փչես` կընկնի: Ներքին քաղաքականության մեջ էլ է նույնը, ընդդիմությունը Հայաստանում 20 տարի ասում է` «խուճապահար ռեժիմը հոգեվարքի մեջ է», իշխանությունն էլ ասում է` «մեր դեմ խաղ չկա»»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Ալիևի հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան չկա` ցանկալին իրականի տեղ դնող նման գնահատականներով նա հանդես է գալիս առնվազն շաբաթը մեկ: Բայց քանի որ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, մեր իշխանության ներկայացուցիչը` Գալուստ Սահակյանը, պնդում է, որ հայաստանյան «ընդդիմությունը տեղի` անտեղի պրովոկացիոն, անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման (ալիևյան Ա.Ա.) հայտարարությունների համար»:

Այսինքն` Ալիևը ելույթ է ունենում իր սովորական հոխորտանքներով այն պատճառով, որ մեր ընդդիմությունն է հանդես գալիս իր մշտական «ռեպերտուարով»` «Հայաստանը կործանվում է», «երկիրը անդունդի եզրին է», «և ուրեմն, պետք է օր առաջ…» և այլն: Ահա թե ինչի վրա է հիմնվում Աղրբեջանի նախագահը: Եթե ընդդիմությունն ասեր, որ ամեն ինչ հրաշալի է, որ մենք տարածաշրջանային վագր ենք, ապա Ալիևը կդիմեր իր ժողովրդին մոտավորապես հետևյալ ուղերձով` «Հայաստանը շատ ուժեղ է, մենք չենք կարող նրան ծնկի բերել, հետևաբար` պետք է ձեռ քաշել Ղարաբաղից»:

Ասածս այն է, որ թե´ Ադրբեջանի ղեկավարը, թե´ մեր ընդդիմությունը և թե´, հատկապես, Գալուստ Սահակյանը ասում են այն, ինչ ձեռնտու է անձամբ իրենց և իրենց թիմերին: Ոչ մեկի ասածը պետք չէ դնել հալած յուղի տեղ: Բայց քաղաքական գործիչներին և նրանց խոսնակներին ես կխնդրեի խուսափել ծայրահեղացված գնահատականներից` խոսքը, բնականաբար, մերոնց մասին է. եթե Ալիևը ցանկանում է խաբել իր ժողովրդին, դա նրա գործն է:

«Անդունդի եզրը» նույնքան սուտ է, որքան «նկատելի առաջընթացը», եթե խոսքը տնտեսության մասին է: «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»` ում մասին էլ դա ասվի: Խնդիրն այստեղ մեր քաղաքացիների նկատմամբ փոքրինչ ավելի նրբանկատ լինելն է. երբ դու չափից դուրս մեծ հույսեր ես արթնացնում, նույնքան մեծ է լինում հիասթափությունը: Կանցնի ընդամենը 3 ամիս, և մարդիկ կհասկանան, որ բոլոր կողմերից հնչող բոցաշունչ ճառերը նախընտրական արշավի թեև պարտադիր, բայց ոչ այնքան կարևոր բաղադրիչներն էին: Մի հիացեք, որ հետո չհիասթափվեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում