Միացյալ թագավորության իշխանությունները երեքշաբթի, ինչպես սպասվում է, կհայտարարեն սիրիական ընդդիմությունը՝ որպես երկիրը ներկայացնող լեգիտիմ ուժ ճանաչելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Խոսքը Ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի մասին է, որը ստեղծվել է Դոհայում սիրիացի ընդդիմադիրների հանդիպման արդյունքում և իր մեջ ներառել Բաշար Ասադի դեմ պայքարող բազմաթիվ մանր խմբավորումներ:
Ավելի վաղ ընդդիմադիր կոալիցիան ճանաչել են Թուրքիան, Ֆրանսիան և Պարսից ծոցի երկրները՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
ԵՄ արտգործնախարարները երկուշաբթի կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում հայտարարել էին կոալիցիային աջակցելու մասին, սակայն չէին ճանաչել այն որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ:









































