Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ արձակագիր Վրեժ Իսրայելյանին նվիրված հուշ երեկոն:
Մտերիմ ընկերներից բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վրեժի կրակոցը մահվան վրա էր։ «Նա կյանքի վրա չի կրակել, նա կրակել է մահվան վրա, որովհետև անմահությունը չի սպանվում, ինքն անմահ է»,- ասաց Խաչիկ Մանուկյանը՝ հավելելով, որ միշտ հետաքրքիր է հավեժի ճամփորդների հետ ապրելը, և գիրն էլ հավերժի գիր է, որովհետև նրա գիրը անկեղծության սխրանք է, անկեղծության ծփանք է, լույսով լի, ապրող և ապրեցնող խոսքեր են:
«Նա օրինակ է լինելու սերունդների համար, նա հայի էն հզոր, անուշ տեսակներից է, որի հետ երբեք պարտություն չես ունենա»,- հավելեց Խաչիկ Մանուկյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալաստյանն էլ նշեց. «Եղբայրս՝ ինձ համար շատ հարազատ մարդ, ձեռագիր է թողել: Կորուստն իսկապես անդառնալի է՝ որպես եղբոր, միակ բառը, որ շարունակ պտտվում է մտքիս մեջ, ափսոսն է, ափսոս շատ իմաստներով՝ և որպես եղբոր կորուստ, և որպես գրողի, քանի որ նա քչախոս էր, քչագիր էր, և ավելի լավ իր մասին, քան իր պատմվածքներն են, դժվար է ասել: Ափսոս էր եղբայրս»,- հուզված ասաց Լիլիթ Գալստյանը:
Ավելին՝ տեսանյութում: