Ֆրանսիական Անգուլեմի քառասունամյա բնակիչը, ով որոշել էր կյանքին վերջ տալ, փրկվել է իր ընտանիքի անդամների, Charente Libre հրատարակության աշխատակիցների, անցորդների և հրշեջների օգնությամբ:
Տղամարդը, ով ծանր էր տանում անձնական և ընտանեկան խնդիրները, կնոջն ու երեխաներին հաղորդագրություն էր թողել և անջատել բջջայինը: Անհանգստացած կինը դիմել էր ոստիկանությանը, որն էլ տղամարդու մեքենայի համարները տեղադրել էր Charente Libre լրատվական կայքում: Կայքի այցելուներից մեկը, հիշելով, որ տեսել է այդ մեքենան անտառում, իսկույն այդ մասին հայտնել էր ոստիկանությանը:
Դեպքի վայր էին ժամանել նաև հրշեջները: Հայտնաբերելով մեքենան՝ նրանց հաջողվել էր փրկել գիտակցությունը կորցրած տղամարդուն, ով մեծ քանակությամբ դեղորայք էր ընդունել: Նրան անմիջապես հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ բժիշկներին հաջողվել էր կայունացնել նրա վիճակը:









































