Նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մահվան ելքով միջադեպն առնչություն չի ունեցել Շարբաթյանի փաստաբանական գործունեության հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաբանը ռեստորան է գնացել քրոջը վերաբերող հարց քննարկելու նպատակով։ Ռեստորանից դուրս գալուց հետո երեք անձինք, ում հետ Շարբաթյանը ռեստորանում է եղել, ծեծել են նրան, որի հետևանքով վրա է հասել մահը: Ուստի տեղեկությունները, թե փաստաբանը մահացել է հրազենային վնասվածքից, սխալ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:








































