Մայիսի մեկին իր դուստր Մաքսել Դրյուին լույս աշխարհ բերելուց մոտ 6 ամիս անց Ջեսիկա Սիմփսոնն ավելի քան 27 կգ-ով նիհարել է: Աղջնակի հայրը երգչուհու փեսացուն է՝ Էրիկ Ջոնսոնը: Այս մասին հայտնում է People-ը:
Այն, որ Սիմփսոնը վերականգնել է նախկին գեղեցիկ կառուցվածքը, տեսանելի է դարձնում ջինսե տաբատը: 32-ամյա նորաթուխ մայրիկը հանգստյան օրերին եղել է Տամպայում՝ հագուստի իր հավաքածուի՝ Jessica Simpson Collection-ի ցուցադրության հետ կապված։









































