Դերասան Դենիել Քրեյգը, որը մարմնավորել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդին, կիրակի անակնկալ այցելել է Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում գտնվող Camp Bastion բրիտանական ավիաբազա: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը՝ հղում անելով տեղի ռադիոկայաններին:
Կրեյգը բրիտանական զորակազմի զինվորներին և սպաներին է ներկայացրել սուպերգործակալի մասին 23-րդ ֆիլմը՝ Skyfall-ը, որից հետո 800 զինվորականների հետ մասնակցել է ֆիլմի կոլեկտիվ դիտմանը:
Ֆիլմը դիտելուց հետո 44-ամյա դերասանը անցել է «մարտական գործողությունների» և իր հայրենակիցների հետ կրակել տարբեր մոդելների գնդացիրներից: Թե կոնկրետ ում դեմ է ուղղված եղել Կրեյգի հարվածը` չի հաղորդվում: Այնուհետև Կրեյգն այցելել է տեղի Role 3 զինվորական հիվանդանոց, շրջել բազայի տարածքում, որտեղ ծանոթացել է ճակատի առաջին շարքեր ուղարկվող զինվորների նախապատրաստությանը:








































