Սիրիայի Հալեպ քաղաքի ապստամբ խմբավորումները հրաժարվել են ճանաչել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որն իրեն հայտարարել էր սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հաելպի ապստամբ խմբավորումների առաջնորդների տեսահաղորդագրությունը:
Տեսաղորդագրության մեջ նշվում է, որ Հալեպի ամբողջ տարածքում գործող խմբավորումները մերժում են այսպես կոչված Ազգային կոալիցիային: Ընդ որում, այդ խմբավորումները հանդես են եկել Սիրիայում «արդար իսլամական» պետության ստեղծման օգտին:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր ազդեցիկ քաղաքական կազմակերպություններից մեկը՝ Փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատը, ևս հրաժարվել էր աջակցել Ազգային կոալիցիային՝ հայտարարելով, որ այն ստեղծվել է Արևմուտքի ջանքերով և ուղղված է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմանը:







































