Monday, 13 05 2024
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

Հովիկ Աբրահամյանի սրած բիզը

Հայաստանի Ազգային ժողովում կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը արդեն երկու օր է՝ բավական հետաքրքիր ընթացք ունի և աչքի է ընկնում քվորումի հետ կապված խնդիրներով: ՀՀԿ-ականները չկան, այսինքն՝ կան, բայց այնքան չեն, որ բավական լինի Հովիկ Աբրահամյանի բերած օրինագծերը նորմալ ռեժիմով քննարկելու և ընդունելու: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ խորհրդարանի արտահերթ նիստում մենք տեսնում ենք Հովիկ Աբրահամյանի կառավարության տապալումը կամ՝ առաջին տապալումը, այսպես ասած՝ տապալման նախերգանքը՝ կառավարության ձևավորումից մոտ մեկ ամիս հետո:

Ըստ որում, շատ հետաքրքրական է մի այլ բան, որ քվորումի խնդիրը ԱԺ արտահերթ նիստում առաջանում է Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցի ֆոնին, որտեղ նա խոսում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունից իր ակնկալիքների մասին: Այստեղ շատ ուշագրավ վիճակ է: Սերժ Սարգսյանն ակնկալիքներից է խոսում, իսկ խորհրդարանում կառավարությունը տապալվում է: Ընդ որում, տապալվում է այն մեխանիզմներով, որոնք Հովիկ Աբրահամյանն ինքը հաճախակի կիրառում էր իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, նրբորեն խաղարկելով պատգամավորների «համակարգման» գործոնը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանին ցույց են տալիս, որ ուրիշի համար փորված փոսի մեջ կարող է հայտնվել փոս փորողը, և քաղաքականության մեջ միգուցե և խելք պետք չէ, սակայն երևի պետք չէ նաև գործել բիզ սրելով:

Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետական էնտուզիազմի գլխին լցվում է առաջին դույլ սառը ջուրը: Սրան զուգահեռ՝ արժե, որ դիտարկենք հարցի մյուս երեսն էլ՝ արդյոք կառավարությո՞ւնն է տապալվում խորհրդարանում, թե՞ հենց Սերժ Սարգսյանը: Սա իսկապես նուրբ հարց է, որովհետև Հովիկ Աբրահամյանը կառավարություն է գնացել խորհրդարանից, որտեղ ԱԺ նախագահ էր, իսկ նրա փոխարեն նշանակվել է Գալուստ Սահակյանը: Հովիկ Աբրահամյանը հիմքեր է ստանում՝ հայտարարելու, որ չի կարող կառավարությունից ակնկալիքներն արդարացնել, եթե խորհրդարանում քվորում չեն ապահովում, և իր օրինագծերը կարող են տապալվել: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը այսպիսով Սերժ Սարգսյանի դեմ միավորներ է ստանում: Այլ կերպ ասած, մի կողմից՝ Սերժ Սարգսյանը կարող է Հովիկ Աբրահամյանին ցույց տալ, որ կառավարությունն իր ձեռքում է և ցանկացած պահի կարող է տապալել ԱԺ միջոցով, իսկ մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը կարող է իր անարդյունավետությունը Սերժ Սարգսյանի վրա գցել և ցույց տալ, որ նա ՀՀԿ-ի մեծամասնությանը չի տիրապետում, և բավական էր Հովիկ Աբրահամյանը ոտքը քաշեր ԱԺ-ից, և այնտեղ անմիջապես տապալումներ ու անկարգություն են լինում:

Չի բացառվում նաև այն, որ Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի Սերժ Սարգսյանից ԱԺ-ն վերահսկելու իրավունք ստանալ, այսինքն՝ դե յուրե լինելով կառավարությունում, դե ֆակլտո միաժամանակ ազդել նաև ԱԺ-ի վրա: Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանին նշանակելով ԱԺ նախագահ՝ ըստ էության, լուծում էր հենց այս հարցը, որ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ից տեղափոխվեր կառավարություն, ոչ թե ԱԺ-ի վրա նրա ազդեցությունն ավելանար նաև կառավարության ղեկավարի կարգավիճակով: Բացառված չէ, որ Աբրահամյանը այսպիսով փորձում է Գալուստ Սահակյանին հարվածի տակ դել՝ իր դեռևս պահպանվող ազդեցությամբ տապալելով նիստը և ցույց տալով, որ Գալուստն ի վիճակի չէ ԱԺ ղեկավարել և անհրաժեշտ պահին քվորում ապահովել, այսինքն՝ ապահովել իշխանություններին ցնցումներից:

Պակաս ուշագրավ չէ և այն հանգամանքը, որ ԱԺ-ում նման վայրիվերումները տեղի են ունենում հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայության պայմաններում: Նա հունիսի 18-19-ին այցելել է Վրաստան, և այդ ընթացքում էլ խորհրդարանում տեղի են ունենում վայրիվերումները և ներիշխանական ռազբորկաները քվորումի բացակայության տեսքով: Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց, փորձեց ցույց տալ, որ դրության տերն է և ինքնավստահ է, ու մեկնեց Վրաստան:

Ինչ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի վերադարձին, երբ նրա բացակայության ընթացքում կարծես թե ցույց է տրվել, որ նա այդքան էլ դրության տերը չէ՝ առնվազն պառլամենտական մեծամասնության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում