Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ նոյեմբերի երրորդ տասնօրյակին տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի հերթական եռակողմ հանդիպումը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը:
Եռակողմ հանդիպումն անցկացվելու է Թուրքիայում: Վերջին անգամ արտգործնախարարները հավաքվել են մարտին Նախիջևանում, որն ավարտվել է ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երեք երկրների ուշադրության կենտրոնում ընկած հարցեր: