Monday, 13 05 2024
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

Ես պատրաստ չեմ խորհուրդներ տալ Հայաստանի ժողովրդին ու իշխանությանը․ Նիկոլայ Սվանիձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Զեռկալո» ծրագրի հեռուստամեկնաբան, ՌԴ «Հանրային պալատի» անդամ, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Նիկոլայ Սվանիձեն:

– Պարոն Սվանիձե, թեև Հայաստանն այսօր Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին է, թեև Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների զարգացումը շարունակվում է, տեսակետներ են հնչում, որ այդ ծրագրերն ապագա չունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական տարաձայնությունների պատճառով:  Ըստ Ձեզ՝ ի՞նչ ապագա է սպասվում այդ պրոյեկտներին:

– Իմ կարծիքով՝ դրանք շատ հավակնոտ ծրագրեր են, ռուսական ներկայիս իշխանություններն այդ պրոյեկտների  վրա մեծ խաղադրույք են կատարել և մասնավորապես՝ անձամբ  ՌԴ նախագահ Պուտինը: Թե ինչ չափով այդ ծրագրերը կհաջողեն՝ դժվար է ասել, դեռևս  ես լիահույս չեմ այդ պրոյեկտների գոնե տնտեսական հեռանկարների հարցում, քանի որ դրանց հիմքում ընկած են քաղաքական հավակնություններ, քան տնտեսական: Այսինքն՝ սա ձևավորվում է որպես հակակշիռ եվրոպական հանրությանը, բայց եվրոպական հանրությունը միավորվել է բնական ճանապարհով՝ հիմքում ունենալով տնտեսական ծրագրեր, ԵՄ անդամ երկրների տնտեսությունների  և հետաքրքրությունների հավասարություն: Իսկ Եվրասիականում նման հավասարակշռություն չկա: Այստեղ շատ բան մեծապես կախված է Ռուսաստանից, որն ակնհայտորեն այդ ծրագրերի լոկոմոտիվն է: Ռուսաստանը, ինչպես երևում է, պատրաստ է նույնիսկ գնալ որոշակի տնտեսական զիջումների իր գործընկերների համար, բայց  զուտ  քաղաքական մղումներից ելնելով: Սակայն  վերջնարդյունքում, ինչպես հայտնի է, ցանկացած նմանատիպ պրոյեկտի հաջողությունն առաջին հերթին կախված է տնտեսությունից: Հարց է՝ որքանով տնտեսությունը թույլ կտա, որ այդ պրոյեկտը զարգանա: Այս պահի դրությամբ հարցերը շատ-շատ են:

– Ռուսաստանի տնտեսական ոչ այնքան հուսադրող հեռանկարները՝ կապված նավթի գնանկման հետ, նոր ծախսերը Ղրիմում, թույլ կտա՞ն ավարտին հասցնել այդ ծրագրերը:

– Դա մեծ հարց է, քանի որ ՌԴ տնտեսությունը հիմա մտնում է բավականին լուրջ ճգնաժամային փուլ, քաղաքական իրավիճակը, ցավոք, ավելի է խորացնում այդ ճգնաժամը, և  թե որքանով ռուսական տնտեսությունը թույլ կտա  կատարելագործել այդ պրոյեկտը՝ շատ բարդ է, ու ես ինքս դեռ շատ հարցեր ունեմ այս խնդրի առնչությամբ:

– Տպավորություն է ստեղծվում, որ ԵՏՄ հիմնադիր յուրաքանչյուր երկիր իր հետաքրքրություններն է հետապնդում այդ պրոյեկտներում, այնինչ նման պրոյեկտների հիմքում պետք է լինեն ընդհանրությունները, մյուս կողմից՝ տեսակետ կա նաև, որ նույնիսկ Լուկաշենկոն ու Նազարբաևն են ստիպված միանում  այդ պրոյեկտներին՝ ժամանակավորապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական ախորժակին հագուրդ տալու նպատակով: Դուք ինչպե՞ս եք հակված մտածել:

– Ավելի բարդ է իմ տեսանկյունից: Լուկաշենկոն ու Նազարբաևը, ես կարծում եմ, մտադիր չեն շատ լուրջ մակարդակով բավարարել Ռուսաստանի  ախորժակը: Նրանք ցանկանում են ստանալ այդ համաձայնագրից այն, ինչ ցանկանում են, և այն, ինչ իրենց է ձեռնտու, դրա դիմաց լուրջ  կանխավճար չանելով: Մենք տեսնում ենք, որ  այդ երկրները՝ ի դեմս Լուկաշենկոյի և Նազարբաևի, Ռուսաստանին չեն ցուցաբերում իրական քաղաքական աջակցություն, օրինակ՝ նրանցից որևէ մեկը չճանաչեց Ղրիմի միացումը Ռուսաստանին: Ուստի չարժե գերագնահատել Նազարբաևի ու Լուկաշենկոյի պատրաստակամությունը Ռուսաստանին աջակցելու հարցում:

– Պարոն Սվանիձե, ակնհայտ է, որ  Ռուսաստանում  լիբերալ  հատվածը դեմ է այս պրոյեկտներին, թեև իշխանական քարոզչամեքենան փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ պրոյեկտները ձևավորվել են հանրային պահանջի արդյունքում, այնինչ դրանք կախված են մեկ անձից՝ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինից, ում գոյությամբ էլ ըստ էությամբ  երաշխավորվում են այս պրոյեկտները, և եթե չլինի նա, կտապալվի նաև կայսրությունը: Բացի դրանից, ինչպես երևում է, ամեն ինչն է կախված մեկ անձից, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում անվտանգությունը, Ռուսաստանում օլիգարխների պահվածքը, որը բավականին վտանգավոր օրինակ է այն երկրների համար, որոնք հետևում են ՌԴ-ին և գնում զարգացման նույն ուղով: Համաձայն չե՞ք:

– Անկեղծ ասած, ես չէի խոսի կայսրության մասին, ավելի ճիշտ՝ կա կայսրություն ստեղծելու երազանք, իսկ կայսրություն այսօր չկա: Այսօր շատ հեռու ենք ԽՍՀՄ չափերից ու մասշտաբներից, և մոտ ապագայում այդ ամենին հնարավոր չէ հասնել, եթե նույնիսկ դրվի խնդիր, թե հնարավոր է: Բայց այն, որ Ռուսաստանում գործող ռեժիմը անձնավորված է և կապված է նախագահ Պուտինի անձի հետ՝ միանշանակ է: Համաձայն եմ:

– Պարոն Սվանիձե, այս քաղաքականության մեջ է տեղավորվում նաև տարածաշրջանային հակամարտությունների մենեջմենթը: Այն դեպքում, երբ ԵՄ-ն ձգտում է կայուն, անվտանգ հարևանության, Ռուսաստանը ձգտում է պահպանել և օգտագործել հակամարտությունները հակամարտող կողմերի նկատմամբ ազդեցության լծակները պահպանելու և ցանկալին ստանալու նպատակով: Ըստ Ձեզ՝ մինչև ե՞րբ Ռուսաստանը կարող է շարունակել այս քաղաքականությունը, և ե՞րբ Ռուսաստանը կձգտի կայունության և հակամարտությունների կարգավորման:

– Ես չեմ զգում, որ Ռուսաստանը միտումնավոր կերպով լարվածություն է մտցնում հակամարտող կողմերի միջև իր սահմանով մեկ: Ռուսաստանը պարզապես  բավարար շիտակ կերպով ձգտում է  իրականացնել իմպերիալիստական քաղաքականություն: Եթե դրա արդյունքում առաջանում է հակամարտություն, դա իրեն չի անհանգստացնում կամ վախեցնում: Բայց հատուկ կերպով հակամարտություն ստեղծելու ցանկություն ես Ռուսաստանում չեմ տեսնում, և Պուտինն էլ չունի, պարզապես Ռուսաստանը չի խորշում առաջացող հակամարտություններից: Ընդհակառակը՝ այդ հակամարտությունները ոչ միշտ են նպաստում իմպերիալիստական քաղաքականության նպատակի իրագործմանը: Օրինակ՝ եթե հիմա Ուկրաինայում չլիներ հակամարտություն, ապա հնարավոր է Ռուսաստանին հաջողվեր հանգիստ կերպով և առանց արևմտյան կտրուկ արձագանքի հասնել այն տարածքին, որը կոչում է Նովոռոսիա, բայց այսպես Ռուսաստանն իր վրա հրավիրեց ողջ աշխարհի ուշադրությունը, և դա բարդացնում է ռուսական ղեկավարության քայլերը:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդական դերատակարությունը ԼՂ հակամարտության հարցում:

– Ես պատրաստ չեմ մանրամասներով քննարկել այդ հարցը: Պարզապես կարող եմ ասել, որ ինձ այդ դերակատարությունը թվում է  բավականին  հեռացված ու մեկուսացված: Ռուսական ղեկավարությունը  հիանալի հասկանում է, թե ինչպիսի բարդ հակամարտություն է ԼՂ հակամարտությունը, և  չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը՝ փորձելով մնալ չեզոք դիրքում:

– Հայաստանում դժգոհություններ կան այն առնչությամբ, որ Ռուսաստանը, լինելով ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, զենք է վաճառում և Ադրբեջանին, և Հայաստանին: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

– Սա ևս ես պատրաստ չեմ քննարկել, ես  նման տեղեկություններ չունեմ:

– Պարոն Սվանիձե, փաստորեն այսօր իրականում ԱՊՀ-ն այլևս չի գործում, Ռուսաստանը փորձում է  ԱՊՀ-ի փոխարեն այլ ինտեգրացիա առաջարկել, ի դեպ՝ ավելի սերտ և բարձր մակարդակի ինտեգրացիա, որից Հայաստանը հասկանալի պատճառներով չկարողացավ հրաժարվել: Հայաստանում  կան մտահոգություններ, որ ՌԴ ներկայիս իշխանությունների հավակնությունները կարող են ավելի լուրջ տեսք ստանալ, այսինքն՝ կարող է առաջանալ այդ ինտեգրացիայի մասնակից փոքր պետություններին Ռուսաստանին միացնելու ցանկություն:   Ձեր կարծիքով՝ նման մտավախություններ պե՞տք է լինեն Հայաստանում:

– Նախ ասեմ, որ ես պատրաստ չեմ խորհուրդներ տալ ՀՀ ժողովրդին ու  ղեկավարությանը: Ես կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու սցենար իրականում գոյություն չունի, այդ սցենարը բացարձակապես ֆանտաստիկ է թվում և հազիվ թե դիտարկվի Կրեմլում:

– Պարոն Սվանիձե, հայտնի է, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում իր հարևան երկրներին և այն երկրներին, որոնք չունեն մեծ ռեսուրսներ ու հնարավորություններ, այդ թվում՝ և Հայաստանը, որը մեծապես կախյալ է Ռուսաստանից: Ի՞նչ կարող են անել ՀՀ գիտակից, լիբերալ հայացքներ ունեցող  քաղաքական ուժերը, որպեսզի Ռուսաստանը հասկանա՝ անկախ, ուժեղ Հայաստանը Ռուսաստանի համար շատ ավելի կառուցողական ու էֆեկտիվ գործընկեր է, քան վասալ Հայաստանը:

– Ես կարծում եմ, որ Դուք հարցը ճիշտ եք դնում, բայց նման բնույթի խորհուրդներ ես պատրաստ չեմ տալ: Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները շատ ավելի լավ կարող են կողմնորոշվել՝ ինչ քայլեր իրականացնել, քան ես՝ այս իրավիճակում:

– Բայց Դուք ի՞նչն եք անհրաժեշտ համարում Հայաստանի համար:

– Որոշակի մակարդակի կախվածություն շատ խոշոր  երկրից, որը կանգնած է հարևանությամբ, միշտ է առաջանում, և  դրանում որևէ վախենալու բան չկա: Իսկ կախվածության չափը պետք է հստակեցնել՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում