NBA-ի շրջանականերում կայացող «Օրլանդո Մեջիք»-ի ու «Դետրոիտ»-ի հանդիպման ընթացքում ցավալի պատահար է տեղի ունեցել:
Դադարի ժամանակ, երբ խաղահրապարակում պարում էին աջակցող խմբի աղջիկները, աղջիկներից մեկին օդում պահող տղան չկարողացավ պինդ բռնել աղջկան, ինչի հետևանքով աղջիկը մոտ երկու մետր բարձրությունից ցավալի անկում ունեցավ:
Նրան տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել, իսկ ավելի ուշ աղջկան տեղափոխել են հիվանդանոց:











































