Նոյեմբերի 18-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին (Աբովյան քաղաք տանող կամրջի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վազ-2121» մակնիշի 31 տլ 182 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր Կ. Մխիթարյանը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Տ. Բերբերյանին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









































