ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ եզրափակելով Վրաստան կատարած իր եռօրյա այցը:
Վրաստանի նախագահի վարչակազմից Trend-ին հաղորդել են, որ Սաակաշվիլին և Գորդոնը քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը, որը բարդացել է խորհրդարանական ընտրություներում ընդդիմության հաղթանակից հետո:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակացության այլընտրանքային լինելը:
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը և Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան:








































