Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ իսրայելապաղեստինյան հակամարտության զարգացման վերաբերյալ:
Նեթանյահուի հետ զրույցում Մերկելը ընդգծել է Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը և պետության պարտականությունները իր ժողովրդին պաշտպանելու վերաբերյալ: Կանցլերը և Իսրայելի վարչապետը համաձայնել են, որ վերջնական հաշտությունը պետք է որքան հնարավոր է արագ հաստատվի, որպեսզի խուսափեն հետագա արյունահեղությունից:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ կանցլերի ու վարչապետի հեռախոսազրույցն ավարտվել է հետևյալ արտահայտությամբ՝ «Կրակի դադարեցում Գազայում առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Մերկելը Եգիպտոսի նախագահ Մուրսիին կոչ է արել հետագայում ևս իր վրա վերցնել միջնորդի կարևոր դերը:








































