Կատալոնական «Բարսելոնա»-ն Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Բարսելոնա» – «Սարագոսա» խաղից հետո նոր ռեկորդ է սահմանում Իսպանիայի առաջնությունում: Այս հաղթանակը կատալոնյան թիմի համար 11-րդն էր 12 խաղում: Այս արդյունքը լավագույնն է Իսպանիայի Լա Լիգայի ամբողջ պատմության ընթացքում:
Նախորդ ռեկորդի հեղինակը Մադրիդի «Ռեալ»-ն է, որին հաջողվել է 1968/69 թվականին տասը հաղթանակ տանել 11 խաղում: Նույն արդյունքը մադրիդյան ակումբը կրկնեց նաև 1991/92 մրցաշրջանում:
Մյուս տուրում կատալոնյան թիմը մրցակցի դաշտում խաղալու է «Լևանտե»-ի հետ:






































