Նոյեմբերի 17-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:










































