Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Դինամո» – «Զենիթ» հանդիպման ընթացքում ձերբակալվել են 53 երկրպագուներ:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:
«Հանդիպման ժամանակ ձերբակալվել են 53 երկրպագուներ: Նրանց թվում է նաև այն երկրպագուն, ով ճայթրուկ է նետել «Դինամո»-ի դարպասապահ Շունինի ուղղությամբ»,- նշված է մամլո ծառայության հաղորդագրությունում:







































