Սիրիացի ընդդիմադիրները, որոնք զինված պայքար են մղում Բաշար Ասադի զորքերի դեմ, գրավել են Իրաքի հետ սահմանակից սիրիական ռազմական օդանավակայանը:
Օդանավակայանը նախկինում գրավված Աբու-Քեմալ քաղաքի պահպանության համար կարևոր հենակետ է, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Նախագահին հավատարիմ զորքերը կործանիչներ են կիրառում ապստամբների զբաղեցրած օդանավակայանի հրաձգության համար:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից և արդեն տարել է ավելի քան 30 հզ. մարդու կյանք:











































