Անցած գիշեր ընտանեկան ողբերգություն է տեղի ունեցել Ֆինլանդիայի արևմուտքում: Ոստիկանության հաղորդագրությամբ` Ալավուս բնակավայրում առանձնատանը տարեց մարդը գնդակահարել է կնոջն ու դստերը, որից հետո ինքնասպան է եղել:
Ոստիկաններն այսօր ուսումնասիրել են դեպքի վայրը և հաստատել, որ շրջակայքում վտանգավոր ոչինչ չկա:
Ֆինլանդիայում սա իններորդ ընտանեկան սպանությունն է տարեսկզբից ի վեր: Հանցագործության այդ տեսակը առանձնապես անհանգստացնում է իշխանություններին, ինչի հետ կապված` երկրում նոր միջոցներ են ձեռնարկվում ընտանեկան բռնությունները կանխելու համար:







































